Բարի, հասնող, մաքուր սիրտ ունեցող, չհանձ նվող և հպարտ։ Այսպես են կոլեգաները, համակուրսեցիները, դասախոսները հիշում Սլավա Բադալյանին, որը զո հվել է մար տական գործողություններում՝ հա կառակորդի ագրե սիան հետ մղ ելիս։ Սլավայի համակուրսեցին՝ Էլինա Ասատրյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց. «Ոչ մի գրամ չկամություն իր մեջ չկար, մոտիվատոր էր»։ Սլավան ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատն ավարտել էր կարմիր դիպլոմով,

ապա ընդունվել նույն համալսարանի Հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցային տեխնոլոգիաներ բաժնի մագիստրատուրան, բայց մինչև հաջորդ նպատակն իրականություն դարձնելը 2019թվականի ամռանը զո րակոչվել էր բանակ։ Էլինայի խոսքով՝ Սլավան նպատակ ուներ նաև ասպիրանտուրայում սովորել, դասախոսելու ցանկություն ուներ։ Սլավան Էլինայի համակուրսեցին էր, որը 4 տարիների ընթացքում դարձել էր նրան շատ հարազատ մարդ։ Մտերիմ ընկերները վերջին անգամ իրար հետ խոսել են ռա զմական

գործողությունները սկսվելուց երկու օր առաջ։ «Ասաց, որ քիչ է մնացել իր հետ գալուն, որ այժմ ավելի շատ է սկսել ապագայի մասին մտածել և գիտակցել վաղվա օրը կառուցելու կարևորությունը։ Մագիստրատուրա էր ընդունվել, ցանկանում էր հաղորդավար դառնալ։ Շատ խելացի էր, ամեն ինչից գլուխ էր հանում։ Իրեն էլ եմ շատ ասել, որ իր ապագան փայլուն է լինելու, իր վրա ավելի շատ էի վստահ, քան իմ, քանզի շատ էր ուզում հաջողությունների հասնել և հավատում էր, որ երազանքներն իրականություն են դառնալու։

Հանգիստ տեղը չէր նստում, անընդհատ ուզում էր նոր բան սովորել, առաջ գնալ, ասում էր՝ ուզում եմ հայտնի լինեմ, անունս բոլորն իմանան։ Ուզում էր պիտանի լինել իր երկրի համար, փաստորեն, իր ուզածը եղավ»,- պատմում է Էլինան։ Սլավան որոշ ժամանակ աշխատել է «Արարատ» հեռուստաընկերությունում ու «Հրապարակ» օրաթերթում։ Համակուրսեցիներից Աննա Հովհաննիսյանը Սլավային ևս բնութագրում է որպես խելացի, համեստ, ձգտող անձի։ Աննան ժպիտով է հիշում, երբ Սլավան աշխատանքի էր ընդունվում այս կամ այն լրատվամիջոցում, իր ստացած

աշխատավարձն ավելի շատ համակուրսեցիների համար շոկոլադ առնելու վրա էր ծախսում, քան իր կարիքները հոգալու։ «Իր գրպանում միշտ շոկոլադ կար, մեզ համար էր առնում, որը դասի ժամին թաքուն ուտում էինք»,- ասաց նա։ «Սլավը չէր սիրում ստանդարտներ: Ինքը սիրում էր կարծրատիպեր կոտրել»,- պատմում է Լիլիթ Գասպարյանը։ «Ասում էր՝ կյանքում լիքը սիրուն բաներ կան, որոնք պետք է գնահատել մարդու մեջ, և ինքը գնահատում էր, հաճախ ինքը տեսնում,

նկատում էր էն՝ ինչը շատերիս աչքից վրի պում էր: Պարզ, մաքուր, ազնիվ, դաստիարակված… Գիտեմ՝ ամենաշատը կարոտելու եմ իր հետ քն նարկումները, որովհետև առանց երկմտելու մտածածն ասում էր: Բոլորն իրեն կհիշեն որպես գերազանցիկ ուսանողի, սակայն ինձ համար ինքը նախ պատասխանատու մարդ էր, ցա վոք, հենց իր էդ մեծ պատասխա նատվության զգացումը մեզնից խլեց իրեն, անմա հացրեց: Հոգիդ միշտ լույսի մեջ մնա, Սլավ ջան։ Չէր սիրում, երբ իրեն Վյաչեսլավ էինք ասում))»,- եզրափակեց Լիլիթը։

Добавить комментарий