Աշոտ Տեր-Մինասյանը գրում է. Բավական է, համբերությունն էլ սահ ման ունի։ Ամեն կերպ աշխատեցինք առանց որևէ մեկին վիր ավորելու, բարեկրթության սա հմաններում հորդորել, կոչ անել՝ երկիրը վերջնական կո րծանումից փրկելու համար ժամանակավորապես հրաժարվել առճ ակատումներից, համախմբվել ու միասնական ուժերով դիմագր ավել սպասվող նոր արհավի րքներին։ Սակայն ու՞մ ես ասում։ Այդ կոչ-

հորդորներին չարձագանքեցին նույնիսկ պատե րազմի օրերին։ Արդեն իսկ կայացած անասելի աղե տի ու անդառնալի կորու ստների մե ղքը իրար վրա գցելով, հազարավոր զո հերի և վիրավ որների նկատմամբ իբրև թե հոգատարության ու կարեկցանքի իրավունքը միայն իրենց վերապահելով՝ իրականում կենաց մ ահու կռ իվ են տալիս, այո՛, ԱԹՈՌԱԿՌ Ի՛Վ են տալիս 2 կողմերն էլ։ ԵՎ նող կալին այն է, որ այդ ամենը թմբկահարվում է որպես ժողովրդի պահ անջ, իբրև թե ժողովրդի անունից։ Ժողովրդին պառ ակտել, հանել են իրար

դեմ հատկապես ՖԲ-ի էջերում, որովհետև հեռուստաեթերը գերազանցապես պատկանում է հակակառավարական ուժերին։ Իսկ միակ ազատ հարթակ ենթադրվող ՖԲ-ի էջերը, բացառությամբ մի քանի 10-յակ իրոք մտավորականների գրառումների, նույնպես առլեցուն են մերկապարանոց նիկոլական ու մերկապարանոց հականիկոլական անմակարդակ, գռ եհիկ, սակայն ամեն ինչի «գիտակ» հաճախագրություններով։ ՈՒստի դրանց չնմանվելու համար խոսքս ուղղում եմ երկու կողմերի

պարագլուխներին ու այս անգամ ոչ թե որպես հորդոր, այլ ՊԱ ՀԱ՛ՆՋ։ Ձեզանից ոչ մեկը այնքան միամիտ չէ, որ չհասկանա օրհասի պահին համախմբման անհրաժեշտությունը։ Ով ինչ սխալներ է կատարել, ով ինչի համար պետք է պատասխան տա՝ թողե՛ք ապագային ու գոնե մոսկովյան ճակատագրական հանդիպումից երկու օր առաջ ժամանակավորապես մոռացե՛ք ձեր ամբիցիաները ու
վայրկյան առաջ սեղանի շուրջ նստեք՝ որոշելու, թե ինչ «շերեփով» եք ներկայանալու մեր ինքնության

փրկության դիվանագիտական մա րտին։ Դիմում եմ հատկապես ՆԻԿՈԼԻՆ ու ՎԱԶԳԵՆԻՆ։ Եթե իրոք թանկ է ձեզ համար ՀԱՅՐԵՆԻՔԸ, առանց նախապայմանի, առանց դիմացինի կարծիքը նախապես իմանալու՝ առաջինը համախմբման ձեռք մեկնե՛ք։ Քաղաքական խաղերի կամ ինքնասիրահարվածության ժամանակը չէ՛, վեհանձն

ու հայրենասեր մարդը նա է, ով 1-ինը կառաջնորդվի այս գիտակցությամբ։ Հակառակ դեպքում ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, որի անունից սիրում եք
խոսել, ու ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ձեզ երբեք չե՛ն ների։ Հ.Գ. Այն լրատվամիջոցները ու ՖԲ-ի իմ ընկերները, ովքեր համամիտ են գրությանս, խնդրում եմ սրտիկներ դնելու փոխարեն արագ տարածեք այն, որ վայրկյան առաջ որևէ կերպ հասնի հասցեատերերին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *