Հիշեցնենք որ, 2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի ՆՀ-834-Ա հրամա նագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։ 2018 թվականի ապրիլի 9-ին Կ. Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժ արականի դիմումը։ Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժ արականը ։ 2018 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը եղել է վարչապետի

պաշտոնակատար ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Մոսկվայից ՀՀ ժամանեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանեց vip տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին եկել նախկին ու ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով: Կ. Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդեսով։ Հիշեցնենք, որ ըստ մամուլում

տարածված լուրերի, Կարեն Կարապետյանն առաջիկա ընտրություններում սատ արելու է Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին վարչապետի կարծիքով՝ այս պահին երկիրը նման իրավիճակից կարող է դուրս բերել, փրկել միայն Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *