Հրե տանու հաշվարկի հրամա նատար, կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը ծառայում էր Շամշադինում, մասնակցել էր 2020թվականի հուլիսի տավուշյան մար տերին և մար տական հերթապահության համար մեդալ ստացել։ «Հուլիսյան դեպքերից հետո, երբ նորից սկսեցին դի րքեր գնալ, անհանգստանում էի, ասում էի՝ երբ պետք է 2 շաբաթն անցնի, ասում էր՝ որ շրջվում ես, նայում ես, գյուղը հանգիստ քնում և վեր է կենում, այդքան մարդ հանգիստ են քո հույսով, բա դրանից լավ զգացողություն կա՞»,- NEWS.am-ի հետ զրույցում

պատմեց Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։ Արցախյան վերջին պա տերազմի ժամանակ Հայկազն իր տեղը չէր գտնում։ Մոր հետ խոսելիս միանգամից առաջնագ ծում ծառայող ընկերների մասին էր հարցնում։ Հայկազին ռա զմաճակատ տարան հոկտեմբերի տասնչորսին։ Մեկնելուց առաջ նա ընտանիքին խնդրեց իրեն ուղարկել լուսարձակիչ սարք, տաք շորեր, ու դանակ՝ իբրև թե պահածոները բացելու համար։ «Հետո իմացանք, որ այդ դանակն ինքն ուրիշ բանի

համար էր ուզում՝ որպես վերջին միջոց, որ գե րի չընկնի։ Ինքը համարում էր, որ եթե զի նվոր է, ձեռքին զե նք կա, ինքն իրավունք չունի գե րի ընկնելու»,- պատմեց Հայկազի մայրը։ Քրոջ հետ խոսելիս Հայկազը պարծեցել է՝ գիտե՞ս, թե քանի թուրքի անուն է գրվել քարին իմ ձեռքով։ Սակայն միաժամանակ նրան զայրացնում էին հատկապես չարդարացված նա հանջի հրամ անները։ «Ասում էի՝ էստեղ ասում են, որ տակտիկական նա հանջ են տալիս, ասեց՝ մամ, դո՞ւ էլ ես էդքան միամիտ։

Տակտիկական նա հանջի ժամանակ ռազ մավարություն են ունենում, տակտիկան ուրիշ է լինում, մենք հետո պետք է շրջապատենք, փակենք, սակայն մենք չենք անում, անընդհատ հետ ենք գնում։ Կյանքում սենց ամոթ չեմ զգացել։ Չեմ ուզում՝ աչքիս առաջ Արցախը կորցնենք»,- որդու հետ խոսակցությունը հիշեց Աննա Մկրտչյանը։ Քսանամյա Հայկը շատ երազանքներ ուներ։ «Լիվերպուլի» խաղին ներկա գտնվելու երազանքով, նա մար տի վերջին օրերին սիրելի ակումբի համազգեստով էր։ Նաև

ցանկանում էր գիրք գրել։ «Իր կարդացած բազմաթիվ գրքերից և ֆիլմերից Հայկն իր համար իդեալական ասպետի կերպար էր կերտել։ Իր սիրելի հերոսները զո հվում էին հենց պա տերազմի ժամանակ, սակայն ինքը նրանցով հիանում էր, որովհետև իրենք անվ ախ են եղել և ինքն էլ է այդպես եղել»,- նշեց քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։ Հայկազի համար պա տերազմն ընդհատվեց իր քսանամյակից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին։ Նա վիրա վորվեց Բայրա քթարի հարվ ածից։ «Ինքը

նկատել է լույսը, անգամ տղաներին զգուշացրել է և արագ վազել է, սակայն չի հասցրել»,- ասաց տիկին Աննան։ Հայկազը հիվա նդանոցում ապրելու համար պայ քարեց տասներկու օր։ Նա այդպես էլ գիտակցության չգալով մա հացավ նոյեմբերի 9-ին՝ պա տերազմի ավարտից մեկ ժամ առաջ։ «Ես կարծում եմ, որ ինքը հետ է եկել պա տերազմից, որովհետև ինքը մար տի դաշտում չի զո հվել։ Ինքը հիվա նդանոցում է, որ չի պա յքարել, հան ձնվել է, սակայն ինքը դուրս ա եկել կռ վի դաշտից և շատ պատվով է դուրս եկել»,- ավելացրեց Հայկազի քույրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *