Արտակ Իսոյանն իր էջում գրառում է կատարել ,որտեղ ասվում է հետևյալը. Էսօր էն կյանք չտ եսած ջահելի զատիկնա, որ անցած տարի էս ժամանակ ձու էր կռ վցնում, ուրախանում ։ Էսօր էն ընտանիքի հոր զատիկնա, որ տոպրակներով տուն էր մտնում, որ էրեխեքը վազեին տոպրակների մեջ նայեին, տենային ինչ համով բանա բերել ։ Էսօր էն չա պրած էրեխու զատիկնա, որ երկու տարի առաջ

փեդից ձու էր տանում դպրոց, որ ձու կռ վցնի շահի ։ Էսօր էն ջահելի զատիկնա, որ անցած տարի էս ժամանակ չամիչով փլավի մեջից չամիչները հանում, մենակ փլավն էր ուտում ։ Էսօր էն հլը

երկու բաժակ գինուց հարբող ջահելի զատիկնա ։ Էսօր էն ամուսնու զատիկնա, որ մտնում էր տենար կինը ինչա սարքում, վրից մի կտոր վերցնում քցում էր բերանը ։ Էսօր Եռաբլուրի օրա, շնորհավոր, Տղեք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *