Լսել և չփշաքաղվել անհնար է… Մեծն լեգենդ Շառլ Ազնավուրը դստեր՝ Սեդայի հետ երգում է Սայաթ-Նովա. Շառլ Ազնավուրը ֆրանսահայ նշանավոր երգիչ է, շանսոնիե, երգահան և բանաստեղծ, գրող, կինոդերասան ու հասարակական գործիչ։ Իր երաժշտական գործունեության ընթացքում (սկսած

1940թվականից) նա ձայնագրել է համարյա 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն և անգլերեն, իտալերեն և իսպաներեն, գերմաներեն և հայերեն (Յիս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն: Նա հեղինակել ու համահեղինակել է ավելի քան հազար ստեղծագործություն թե՛ իր, թե՛ այլ

երաժիշտների համար։ Շառլը ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից 1-ն է, որը Ստեֆան Օլդենի կարծիքով՝ «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։ Նա Չմոռանալով ֆրանսիական մշակույթը՝ 1995թվականից սկսած ներկայացրել է ՀՀ-ը բազմաթիվ միջազագային դիվանագիտական

ատյաններում ։ 2008 Թվականին Շառլ Ազնավուրը ստացել է ՀՀ-ի քաղաքացիություն, 2009թ.-ի մայիս ամսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր եւ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու ուրիշ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը : Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *