Տիգրանը հերոսացել է՝ զո հված զի նծառայողների մարմինները կրա կի տակից հանելու և նրանց տեղափոխելու ճանապարհին։ Քսանչորս տարեկան Տիգրան Ավագյանը Հորադիզի շրջանի N զո րամասում էր ծա ռայում։ Բանակ էր զո րակոչվել մեկ ամիս առաջ։ Նա ռազ մական բժիշկ էր, բուժծառայության պետ։ Տիգրանը եղել է մար տի ամենաթ եժ կետում։ Տիգրանի մանկության ընկերը՝ Սամվել Հունանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ժամանակ պատմում է, որ Տիգրանը, հավատարիմ

մնալով իր երդմանը, փրկել է հարյուրավոր կյանքեր և անմա հացել է հոկտեմբերի 27-ին՝ զո հված զի նծառայողների մարմինները կրա կի տակից հանելու և մար տի դաշտից նրանց տեղափոխելու ճանապարհին։ Հերոսը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ էր։ Վերջերս լեյտենանտի կոչում էր ստացել։ Դժ վար պահերին ընկերներին օգնող Տիգրանի բացակայությանը համակերպվելը շատ դժ վար է։ Ընկերները ասում են՝ Տիգրանը աչքի է ընկել իր բարիությունով, բոլորին օգնելու

պատրաստակամությունով։ Տիգրանը սովորել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցում։ Նրա պատմության ուսուցչուհին էլ շեշտում է, Տիգրանն ուներ սիրուն ժպիտ, աչքերից միշտ լույս էր ճառագում. «մարդկային բոլոր լավ հատկանիշներն մեջ կային, միշտ այնքան կիրթ էր, դաստիարակված էր՝ առանց որևէ ավելորդության»: Տիգրանի դասընկերուհին` Սյուզաննա Խանզադյանը, պատմում է, որ ցանկացած հարցում Տիգրանն օգնում էր իրեն. «Տիգրանի հետ 3 տարի կիսել եմ դպրոցական

նստարանը։ Շատ խելացի էր, բարի էր, համեստ էր։ Ես լավ չէի տեսնում ու ամաչում էի ակնոց կրել, ինքը միշտ ստուգողական աշխատանքների
ժամանակ սևագրի վրա գրատախտակից արտագրում էր ինձ համար իմ տարբերակի առաջադրանքները, որ հասցնեի մինչ դասի

ավարտը գրել բոլորը՝ երբեմն չհասցնելով իրենը»։ Սյուզաննայի՝ միշտ կրկնվող հարցին, թե ինչ է ցանկանում դառնալ Տիգրանը, միշտ հաստատակամ պատասխանել է, որ վի րաբույժ։ «Ասում էր, որ կյանքեր փրկեմ… Այդպես կյանքեր փրկելով էլ՝ հենց ինքը անմա հացավ»։ Արփինե Հակոբյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *