Թուրքիան պիտի մոռանա իր անհ եթեթ երազանքները, հակառակ դեպքում..․ ՌԴ–ն պատասխանել է «օսմանյան քարտեզին»

Թուրքական TRT1 պետական ՀԸ-ն ներկայացրել էր մի կանխատեսում այն մասին, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ լինեն մինչև 2050 թվականը: Այդ ցանկի մեջ կա նաև Հայաստանը։ Թուրքական պետական TRT1 հեռուստաալիքի ցուցադրած քարտեզը` Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսման համաձայն, անհե թեթ է թվում, Թուրքիայում պիտի մի կողմ դնեն նման երազանքները։ ՌԻԱ Նովոստին

հաղորդում է, որ նման հայտարարություն է արել Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության ու ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը: Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքը առավել վաղ ներկայացրել էր ամերիկյան «Stratfor» ընկերության կանխատեսումը այն մասին, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050թ- ը. կանխատեսման համաձայն` այդ գոտում պիտի հայտնվեն նաև Հայաստանը, Վրաստանը,

Ռուսաստանի հարավային շրջանները (ներառյալ Կովկասը), Ղազախստանի ու Ուզբեկստանի որոշ տարածքներ, Հունաստանի, Դոնբասի որոշակի տարածքներ, ինչպես նաև Պարսից ծոցի «նավ թային» պետությունները, Եգիպտոսն ու Լիբիան։ Այս մասին հայտնել էր «Военный обозреватель» Telegram–ալիքը՝ եթերից մի կադր հրապարակելով։ «Դա անհե թեթություն է ու գիտաֆանտաստիկ ժանրի մի հատված է հիշեցնում։ Կարելի է միմիայն
թուրքական կողմին խորհուրդ տալ թողնել ռուսական տարածքի վերաբերյալ երազանքները, այլապես

այդպիսի մեծ ախորժակը կարող է շատ վ ատ արդյունքների հանգեցնել»,-ասել է Գեմպելը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվ հետևում էր Ղրիմին, երբ վերջինս Ուկրաինայի կազմի մեջ էր, ու քարոզչական և ֆինանսական ակտիվ գործունեություն էր ծավալում թերակղզում։ «Հիմա Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է։ Ռուսաստանը Ուկրաինա չէ, նրա հետ այդպիսի կուլի սային խաղերը չեն անցնի», — ասել է Գեմպելը։ Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը

հայտնի դարձավ, որ Թուրքիայի Զին ված ուժերի գլխավոր շտաբը մշակել է Հունաստան և Հայաստան ներխ ուժելու ծրագիր: Իսկ արդեն նախորդ տարվա
նոյեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնեց նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դիրքի շուրջ։ Փորձագետները այդ հայտարարությունը համարում են Թուրքիայի կողմից Օսմանյան քաղաքականության կամ էլ պանթուրքիզմի քաղաքականության իրականացման վկայություն։