Արման Բաբաջանյանը գրել է. Իմացա երկրի թիվ 1 ամբաս տանյալը հարցազրույց է տվել
ռուսական հեռուստաընկերություններից մեկին: Դիտողներին մի քանի հարց տամ։ Պոզները հարցրե՞ց 98 թվականի կե ղծ տեղեկանքով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Հարցրե՞ց նախագահական ընտրություններում գործադրված բռ նությունների ու համատարած կե ղծիքներով ընտրությունների մասին։ Հարցրե՞ց 98թվականի օգոստոսի վեցին գլխավոր դա տախազի սպ անության մասին։ Հարցրե՞ց 98 թվականի կասկածելի

էժան գնով սեփականաշնորված Երևանի Կոնյակի գործարանի մասին։ Հարցրե՞ց, թե ինչու 98թվականին Քոչարյանը համաձայնեց Մինսկի խմբի առաջարկած Արցախի ու Ադրբեջանի ընդհանուր պետության գաղափարին։ Հարցրե՞ց 98 թվականի դեկտեմբերի տասին ռա զմական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունու սպ անության մասին։ Հարցրե՞ց 99 թվականի փետրվարի 9-ին փոխոստիկանապետ Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպ անության մանրամասների մասին: Հարցրե՞ց 99թվականի

հոկտեմբերի քսանյոթին Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի ու Ռուբիկ Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի ու Արմենակ Արմենակյանի և պետնախարար Լեոնարդ Պետրոսյանի սպա նությունների մանրամասների մասին։ Հարցրե՞ց 99 թվականի Հոկտեմբերի 27-ին հաջորդած քաղաքական հետապնդումների և հալած անքների մասին։ Հարցրե՞ց 2001թվականին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ կղզում Մեղրիի փոխանակման ծրագրի ու Հայաստանի տված համաձայնության մասին։ Հարցրե՞ց 2002թվականի Գույք պարտքի դիմաց գործարքի մասին, որով Հայաստանը կուտակած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց

Ռուսաստանին փոխանցեց մի քանի միլիարդ դոլարի արժեք ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ։ Հարցրե՞ց 2003թվականին կրա կոցներով ու ջար դարարությամբ ուղեկցված նախագահական ընտրությունների մասին։ Հարցրե՞ց 2003թվականի պահուստային 1.4 տոննա ոսկին $17 միլիոնով վաճառելու առեղ ծվածային պատմության մասին։ Հարցրե՞ց 2003թվականի Աշոտ Բլեյանին մտացածին հոդվածով ազատազ րկելու մասին։ Հարցրե՞ց 2004թվականին ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ընդ դիմադիր առաջնորդների ու լրագրողների նկատմամբ դա ժան հաշվեհարդարի մասին։ Հարցրե՞ց 2005թվականի

սահմանադրական փոփոխությունների «ուրվա կանների» անունը ստացած հանրաքվեի մասին։
Հարցրե՞ց 2006թվականի ընդ դիմադիր թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբ ակալության ու ազատազ րկման մասին։ Հարցրե՞ց 2006թ. Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի ձեր բակալության ու ազատազր կման մասին։ Հարցրե՞ց 2007թ. ԱԺ ընտրությունների խայտառակ որակի մասին։ Հարցրե՞ց 2007թ. ստորագրված Մադրիդյան

սկզբունքների մասին։ Հարցրե՞ց 2008թվականի մարտի մեկի սպա նդի մասին, որի ժամանակ սպա նվեցին ութ խաղաղ ցուցարար ու 2 ոստիկան։
Հարցրե՞ց 2008թ. հարյուրավոր քաղբան տարկյալների մասին։ Հարցրե՞ց իր պաշտոնավարման տարիների արտագա ղթած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների, քաղաքական հալա ծանքների,
առեղ ծվածային մա հերի ու հետապնդումների մասին։ Հարցրե՞ց, թե պաշտոնավարման 10 տարիներին քանի գործարար է ունեզր կվել, քանի քաղաքացու սեփականություն է խլել, քանի երևանցի է մնացել առանց սեփական տան։ Հարցրե՞ց…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *