«Գեղամս բավականին համեստ էր, չափված երեխա էր. ինքը չուներ ոչ մի թերություն, այնպես չէ, որ իմ երեխան է այդ պատճառով եմ գովում նրան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com- ին պատմեց հակա ռակորդի դեմ ծավալված մար տերում զո հված ժամկետային զի նծառայող Գեղամ Ավդալյանի մայրը՝ Սրբուհի Առաքելյանը: Գեղամը ընտանիքի ավագ երեխան էր: Նա ծնվել և մեծացել էր Բուլղարիայում, բայց , հանգամանքների բերումով, 2011թվականին ընտանիքով վերադարձան Հայաստան. «Տղաս Բուլղարիայում իր սեփական ուժերով կարողացավ

ընդունվել մաթեմատիկայի թեքումով դպրոց, այն ավարտելուց հետո հետ եկանք հայրենիք: Այստեղ շատ կարճ ժամանակում կարողացավ սովորել հայերեն տառերը և ընդունվեց խոհարարական քոլեջ»,- պատմեց տիկին Սրբուհին: Մայրը պատմում է, որ Գեղամը ազատ ժամանակը շատ էր սիրում խոհանոցում անցկացնել: Նա ուզում էր ավարտել խոհարարական քոլեջը և նոր զո րակոչվել բանակ, այդ պատճառով Գեղամը ծառայության էր անցել նախատեսվածից 6 ամիս ուշ: Նա զո րակոչվեց բանակ 2020թվականի հուլիսի իննին:

Գեղամը ծառայության ժամանակ երբեք չի դժ գոհել, նա միշտ ուներ բարձր տրամադրություն: Պատ երազմի սկսվելը Գեղամի մայրը իմացել է իր տղայից. «Ինձ հետ մի տարօրինակ բան էր կատարվում, ես, անկախ ինձանից, ցանկանում էի լա ց լինել, 2 ժամ հետո տղաս զանգահարեց, ես հարցրեցի՝ տղա՛ս, ի՞նչ կա բա, ինչպե՞ս ես, ես դա հարցրեցի, քանի որ երկար ժամանակ էր՝ չէր զանգահարել և անտեղյակ էի, թե իրականում ինչ է

տեղի ունենում: Գեղամս ինձ ասաց՝ մամ ջան, ինչ-որ լսել ես, ճիշտ ես լսել, բայց ես ոչ մի բան չէի լսել, հարցրեցի՝ ինչ է եղել, ու ասաց, որ պատ երազմ է սկսվել»,- վերհիշում է տիկին Սրբուհին: Գեղամը օրեր շարունակ շատ անհանգիստ էր, քանի որ իրենց զի նվորների մեծամասնությունը չկար, և ինքը կարծում էր, թե նրանք զո հվել են..«Այդ թ եժ
մար տերի ժամանակ Գեղամս մտածում էր իր ընկերների մասին, մի քանի օր անցավ ու որդիս ուրախ ինձ զանգահարեց ու ասաց, որ տղաները

ողջ և առողջ են, նրանց բան չի եղել»,- նշեց հերոսի մայրը: Գեղամը հանգստացրել է մորն ու ասել, որ իրենց մոտ այդքան էլ թ եժ կռ իվներ չկան, այնինչ նա գտնվել է ամենաթ եժ կետերում: Դեպքից մեկ օր առաջ Գեղամի տրամադրությունը այդքան էլ լավ չէր, և տրամադրության անկումը մայրիկին բացատրել էր իր հոգնած լինելով. «Շատ անտրամադիր էր Գեղամս: Դեպքը հոկտեմբերի 23-ին է տեղի ունեցել: Ինքը ներքևում է եղել, ընկերը ասել է մի գնա, Գեղամն էլ պատասխանել է, որ չի

կարող չգնալ, քանի որ բոլորը 2001 ու 2002 թվականին ծնված երեխեք են ու սխալ է նրանց մենակ թողնելը; Գեղամս գնաց ու այդպես էլ հետ չեկավ»,- ցա վով ասաց տիկին Սրբուհին: Ինչպես նշում է մեր զրուցակիցը, ռազ մի դաշտից Գեղամի մարմինը դուրս է բերել մի հրամա նատար՝ իր կյանքը վտան գի տակ դնելով, որին անպայման գտնելու է և իր խորհին շնորհակալությունն է հայտնելու. «Ինչքան ծնողներ կան, որ մղ կտում են, քանի որ այդպես էլ չեն կարողանում գտնել

իրենց երեխաների մարմինը, բայց շնորհիվ այդ հրամա նատարի ես կարողացա իմ երեխայի մարմինը պատվով հանձնել հողին: Ես կխե լագարվեի, որ իմանայի՝ իմ տղան, թեկուզ մա հացած վիճակում, կարող է գտնվել թշ նամու ձեռքերում»,- նշեց մայրը: Գեղամը ուներ ընկերուհի, բայց այդ ամենին նրա մայրը այդքան էլ լուրջ չէր վերաբերվում, մինչ այս դեպքի պատահելը. «Մտածում էի, որ երեխեք են, հեռախոսազրույցով
շփվում են իրար հետ, բայց ես չգիտեի, որ այս

աստիճան լուրջ է ամեն ինչ: Հիմա ընտանիքներով մտերիմ ենք, ու այդ աղջկա ծնողները այնքան լավ են կարողացել ճանաչել տղայիս. ես չգիտեի, որ նա էդքան ամաչկոտ կարող էր լինել»,- շեշտում է մեր զրուցակիցը: Հերոսի մայրը, մեզ հետ զրույցի ժամանակ նաև ասաց, որ իր որդու ընկերուհուն,
որն, ընդամենը,18 տարեկան է, կոչ է անում, որ

անպայման վերադասավորի իր կյանքը, քանի որ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է. «Ինքը
շատ ծա նր է տանում տղայի կոր ուստը, փորձում եմ իրեն հույս տալ, որ բնականոն կերպով շարունակի իր կյանքը, քանի որ տասնութ տարեկան աղջիկը պիտի ու պարտավոր է իր կյանքը շարունակի»,- եզրափակեց վերջինս: Զվարթ Պետրոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *