Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած նիստին, անդրադարձել է 2020 թ-ի թանգարանից մզկի թի վերածված Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թեմային: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Դենդիասը շեշտել է, որ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին հարկավոր է

Դարձյալ թանգարանի կարգավիճակ տալ: «Կուզենայի անդրադառնալ Հունաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի խնդրի՝ մշակութային իրավունքների խս տորեն պահպանմանը: Բոլոր պետությունները պետք է
խnւսափեն մշակութային հու շարձանների կարգավիճակի փոփոխությունից, անկախ դրանց քաղաքական, տնտեսական և մշակութային համակարգերից»: Հունաստանի արտգործնախարարի խոսքով՝ հուշա րձանի կարգավիճակի փոփոխության համար պարտադիր է նախ ստանալ համապատասխան համայնքների համաձայնությունը

և նախապես տեղյակ պահել համապատասխան
կառույցներին, այդ թվում նաև ՄԱԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Դենդիասի դիտարկմամբ՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը հակասում է այդ մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հայեցակարգին: Նա դիմելով Թուրքիայի ղեկավարությանն, շեշտել է. «Մենք միջազգային մյուս կառույցների և հաստատությունների հետ միասին պահա նջnւմ ենք, որ այս հուշա րձանին վերադարձվի իր նախկին կարգավիճակը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թ-ին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամա նագիրը: Նախորդ տարվա հուլիսի 24-ին՝ 86 տարի անց 1-ին անգամ համընդհանուր նամազ էր անցկացվել «Այա Սոֆիայի մզկիթում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *