Անկարայում Չինաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Լիու Շաոբինը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն Անկարայում Չինաստանի դեսպանության Թվիթերի էջում արված գրառումն է, որն անհանգ ստացրել է Թուրքիայի ղեկավարությանը: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Ապրիլի հինգին Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդ դիմադիր «Լավ»

կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները Թվիթերում Չինաստանի տարածքային ամբողջականությանը հակ ասող գրառում էր արել՝ նշելով. «Արևելյան Թյուրքեստանը (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները-խմբ.) մի օր անպայման անկախանալու է» : Անկարայի ընդ դիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում

երեսունմեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը «կոտ nրած» էր որակել: Թուրք քաղաքական գործիչների գրառումներին ի պատասխան՝ Չինաստանի դեսպանության Թվիթերի էջում հետևյալ գրառումն է արվել. «Չինական կողմը կտրականապես դեմ է ու խստ որեն դա տապարտnւմ է ցանկացած անձի կամ nւժի ցանկացած մար տահրավեր՝ ուղղված Չինաստանի ինքնիշխանությանը և տարածքային

ամբողջականությանը»: Գրառմանը կից նշվել էր նաև Աքշեների և Յավաշի թվիթթերյան հաշիվները:
Ավելի ուշ Աքշեների կուսակցությունը հակա դարձել է Չինաստանի դեսպանության հայտարարությանը՝ նշելով. «Դադարեք դա տարկաբանել։ Նախևառաջ կանգնեցրեք ույղ ուրների դեմ ձեր կողմից իրականացվող ցեղաս պանությունը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *