Հայտնի է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Հիշեցնենք , որ մարտի 18-ին ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի քսանին ՀՀ-ում արտահերթ
խորհրդարանական ընտրություններ անկացնելու մասին, մասնավորապես գրելով հետևյալը. «Քիչ առաջ կայացավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ժամանակ

արձանագրեցինք, որ ներկայիս ներքաղաքական իրադրությունից ամենալավ ելքը արտահերթ
խորհրդարանական ընտրություններն են: Նկատի ունենալով նաև՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քն նարկումները՝ 2021 թ-ի հունիսի քսանին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ

խորհրդարանական ընտրություններ:» , – ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը , ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է. «Մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը գնում է հաղթելու»,- գրել է պատգամավորը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *