Վահե Աղաջանյանը գրել է. «Գե րիների հարցը այժմ մեր ժողովրդի համար ամենազգայուն թեմաներից մեկն է, եթե ոչ ամենազգայունը, հետևաբար, ցա վով եմ արձանագրում, բայց այդ հարցը քաղաքական ուժերի և նրանց պատկանող ԶԼՄ-ների ձեռքում դարձել է շահարկման և քաղաքական միավորներ հավաքելու թեմա: Հայտարարվել էր, որ Հայաստանի Հանրապետություն պետք է վերադառնա գե րիների հերթական խումբը, սակայն ինքնաթիռը

Երևան ժամանեց դատարկ: Այս իրավիճակում էմոցիոնալ, վիրա վորական գրառումները ոչ միայն չեն նպաստի գե րիների վերադարձին, այլ ընդհակառակը՝ կխոչընդոտեն դրան: Հայտնի է, որ գե րիները պետք է ՀՀ վերադառնային ինչ-որ բանի դիմաց, հետևաբար տրամաբանական է կարծել, որ այդ հարցի շուրջ քն նարկում տեղի է ունեցել ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման

ժամանակ: Հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին, ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու, ըստ ամենայնի, Ալիևին առաջարկել է Հայաստանին վերադարձնել գե րիների մի խումբ՝ դրա դիմաց ստանալով ինչ-որ բան, իսկ թե կոնկրետ ինչ, այս պահին շատ դժ վար է պատասխանել տվյալ հարցին: Նկատի ունենալով այն, որ գե րիների՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու մասին

տեղեկությունը հաստատվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից, կարելի է ենթադրել, որ Ալիևը ընդունել էր Պուտինի առաջարկը, և նրանց հեռախոսազրույցից հետո սկսվել էր գե րիների վերադարձման գործընթացը, սակայն, հաշվի առնելով, որ ինքնաթիռը Երևան ժամանեց առանց գե րիների, կարելի է կարծել, որ վերջին պահին կողմերից մեկը հրաժարվել է կատարել նախապես իր տված

խոստումը, և եթե հաշվի ենք առնում մի շարք հանգամանքներ, ուրեմն միանգամայն տրամաբանական է, որ խոստումից
հետ է կանգնել Իլհամ Ալիևը, որն այդ քայլով փորձ է անում կամ գե րիների դիմաց առավել մեծ բան ստանալ Երևանից, կամ էլ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո նրա վրա ճն շում է եղել Թուրքիայից: Խնդրում եմ գե րիների հարցը չսարքել ներքաղաքական շահարկումների թեմա, որովհետև դրանով մենք միայն խանգարելու ենք նրանց վերադարձին՝ ջուր լցնելով Ալիևի և Էրդողանի ջրաղացին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *