Հերթական ստուգումների ժամանակ մի բարձրաստիճան սպա հարց է ուղղում դի րքի ավագին՝ Մխիթարիս… Աստղ Գալեյանի հուզիչ գրառումը որդու մասին։ Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Փետրվարի 9 էր, Մխիս երդման օրը, իր անբաժան ընկերների հետ։ Հունվարի 17-ին Մխիթարս զո րակոչվեց բանակ, իր կամքով հրա ժարվեց վեցամսյա սերժանտական ծառայությունից, ասում էր ցանկանում եմ հենց

սկզբից մի տեղ գնալ ու հարմարվել։ Իր որոշումն էր։ Ծառայել է առանց տրտ նջալու, ոնց վայել է տղամարդուն։ Ծառայության 1 տարին էր լրացել, երբ տեղեկացանք տարել են Մարտունի 2 սերժանտական դասերի։ Միշտ ասում էր, որ հնարավոր չեղավ խուս ափել։ Հրամ կազմին պետք էր կամքով ամուր տղամարդ,ինչի չէ դուխով սերժանտ և դի րքի ավագ։ Հունվարի 28-ին սերժանտ Գալեյանը ստացավ իր կոչումը և հաջորդ հերթափոխին

բարձրացավ դի րք որպես դիրքի ավագ։ Հերթական ստուգումների ժամանակ մի բարձրաստիճան սպա հարց է տալիս դիրքի ավագին՝ Մխիթարիս, թե որն է քո պարտականությունը, Մխիթարս խնդրում է թույլ տալ այդ ամեն ինչը ասել ոչ զի նվորական տերմիններով, թույլ է տալիս, ասում է իմ պարտականությունս այն է, որ 10 հոգով դիրք բարձրանամ և 10 հոգով էլ իջնեմ զո րամաս։ Սպան շնորհակալություն է հայտնում և դուրս գալիս դիրքից։ Մի քանի անգամ Մխիս դիրքը 134-ը

ճանաչվում է ամենալավը իսկ ինքը ամենալավ դիրքի ավագ։ Մենք կորցրեցինք, ազգը կորցրեց իր ամենալավ սերնդին,որոնք մի գուցե լինեին մեր երկրի պատվավոր դեմքերը՝ քաղաքագետ, իրավաբան, բժիշկ, ճարտարապետ, բանասեր, դիվանագետ…Որոնց շարքերի մեջ հաստատ կլիներ իմ Միխս։ Զինվորը չփ ախավ, ԶԻՆՎՈՐԸ կռ վել է, ԶիՆՎՈՐԻՆ դա վաճանեցին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *