Հակոբ Բադալյանը գրում է. Ալիևը չէր գնա Պուտինի դեմ այդպիսի ցին իկ դեմ արշի, եթե չունենար ավելի ուժեղ աջակցություն ։ Հասկանալի է, աջակցություն իր ղեկավարից՝ Էրդողանից ։ Ըստ այդմ, կարծում եմ, եթե խոսքը Պուտինի հետ համատեղ խաղի մասին չէ, որտեղ Ալիևի ձեռքով է հար վածի արժանանում Փաշինյանը, ուրեմն Ալիեւը Պուտինին հար վածում է Էրդողանի ցուցումով ։
Հատկանշական է, որ գեր իների հարցում իրավիճակը փոխվում է այսպես ասած վերջին

պահին, իսկ Պուտին-Փաշինյան ու Պուտին-Ալիեւ շփումները ընթանում են Անկարայում Էրդողան-ԵՄ ղեկավարություն շփմանը և սկան դալային պատմությանը զուգահեռ ։ Արդյո՞ք Պուտինին հաջողվել էր Փաշինյանի և Ալիևի հետ շփումներով հասնել մի պայմանավորվածության, որին վերջին պահին միջամտել է Էրդողանը ։ Չունենալով ստույգ տեղեկատվություն այդ դերակատարների քայլերի մոտիվի մասին, մենք իհարկե կարող ենք դիտարկել միայն հնարավոր վարկածներ ։ Այդ թվում եւ այն, որ Կովկասում Պուտինի համար ստեղծելով խնդիր,

Էրդողանը կարող է ակնկալել այլ ուղղություններում նրանից կո րզել իր խնդիրները լուծելու հարցում որոշակի քայլեր ։ Իսկ այստեղ թարմ ուղղությունը լարվող Ուկրաինան է, օրինակ: Իսկ որքանով է իրատեսական Պուտին-Ալիև հար վածը Նիկոլ Փաշինյանին ։ Տեսականում բացառված չէ ոչինչ, սակայն արդյո՞ք այդտեղ կա այնքան կարեւոր մի խնդիր, մի հարց, որ Պուտինը անգամ իր հեղինակության հաշվին կգնա այդպիսի քայլի: Չեմ տեսնում դրա ռացիոնալ անհրաժեշտությունը,

որովհետեւ Ռուսաստանի Դաշնության նախագահն այդ իմաստով չունի լծ ակի պակաս: Այլ հարց է, որ ավելի լայն մոտիվացիայով ստեղծված իրավիճակը թե ռուսաստանյան, թե Հայաստանի տնտեսա-քաղաքական շրջանակներ փորձեն օգտագործել Փաշինյանի դեմ իրենց պա յքարում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *