Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին անվանել է բռ նապետ ՝ բայց նշել է , որ նրա հետ միևնույն է պետք է համագործակցել: «Այս բռ նապետի հետ, ում հետ, բայց , պետք է համագործակցել, պետք է անկեղծ լինես ՝ քո դիրքը հաստատելու համար, սակայն նաև պետք է պատրաստ լինենք համագործակցել ՝ հանուն մեր երկրի շահերի: Պետք է ճիշտ հավասարակշռություն ունենալ», – մամուլի

ասուլիսի ժամանակ ասել է Դրագին, պատասխանելով Թուրքիայի առաջնորդի վերաբերյալ հարցին: Դրագին նաև ասել է, որ նա չի կիսում Էրդողանի նախորդ օրվա վարքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կապված: «Կարծում եմ ՝ դա անտեղի էր», – ասել է Դրագին: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում հանդիպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակ էր ստեղծվել: Հանձնաժողովի նախագահի համար հատկացված ազատ աթոռ չի եղել: Նրա համար, իհարկե, տեղ գտնվել էր, սակայն մի փոքր այլ կողմում: Այս ամենի հետ կապված Ֆրանսիացի պատգամավոր Բրյունո Կեստելը Թվիթերյան իր էջում գրել էր. «Վաղը ես լք ում եմ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խումբը: Բավական է արդեն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *