Միացյալ Նահանգների Հայ դш տի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, ըստ որի ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի քսանչորսի ուղերձում ճանաչել Հայոց ցեղաս պանությունը։ Ինչպես

«Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՅԴ Հայ դատ ի կենտրոնական գրասենյակից, ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ ու մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։ Հատկանշական է, որ անցյալ ամիս նույն պահանջով երկկուսակցական ստորագրավաք է նախաձեռնվել նաև Միացյալ Նահանգների

Սենատում, առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի նախաձեռնությամբ, որին միացել էին թվով երեսունութ սենատորներ։ Նախագահ Բայդենին ուղղված նամակի տեքստը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․ «Մեծարգո նախագահ Ջո Բայդեն. Այս ամսվա վերջին՝ ապրիլի քսանչորսին, աշխարհը կհի շատակի Հայոց ցեղաս պանության 106-րդ տարելիցը՝ Օսմանյան

կայսրության կողմից 1.5 մլն հայերի համակարգված սպш նությունն ու միլիոնավորների տեղահանությունը 1915-1923 թվականներին։ Արդեն տասնամյակներ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի 1-ին ցեղաս պանությունը, բայց Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանում: Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ հայ համայնքին ու բոլոր նրանց, որոնք սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ

ապրիլի քսանչորսո հայտարարության մեջ հստակ ու ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ու իբր փոխնախագահ պաշտոնավարելու ժամանակահատվածից, ներառյալ 212-րդ բանաձևի պաշտպանությունը, ըստ որի 1990 թվականի ապրիլի

քսանչորսը հայտարարվեց որպես Հայոց ցեղաս պանության 70-րդ տարելիցի ազգային ոգեկոչման օր։ Մենք նաև գնահատում ենք, որ իբր փոխնախագահ, 2015 թվականի Դուք Ազգային տաճարում ներկա գտնվեցիք Հայոց ցեղաս պանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Այդ նույն ժամանակահատվածում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղաս պանության մասին հայտարարեց. «Չш րիքը թաքցնելը կամ ժխ տելը նման է նրան, որ թողնես վե րքը шր նшհnuի՝ առանց վիր шկшպելnւ»: Մեկ դար առաջ կատարվածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: Ժամանակի ամերիկյան դիվանագետները փաստաթղթավորել են հայերի մաս սային uպ шնդը, չնայած նրանք խոսք չունեին այն

բանի համար, ինչի ականատեսն են եղել: Միայն տասնամյակներ հետո էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղաս պանություն» տերմինն, ու դա արեց հատուկ ` նկատի ունենալով հայ ժողովրդի բնшջ նջմшն փորձը: Այս տարի պատշաճ ձևով որակելով ցեղաս պանությունը, Դուք կմիանաք Ներկայացուցիչների պալատին ու Սենատին, որոնք

ճն շnղ մեծամասնությամբ 2019 թվականինընդունեցին ճանաչման բանաձևեր։ Ավելին, Կոնգրեսի գրադարանը արդեն ձեռնարկել է կարևոր մի քայլ ու Հայոց ցեղաս պանության թեմայով գրքերը դասակարգել «Հայոց ցեղաս պանություն»՝ պատմականորեն ճշգրիտ խորագրի տակ: Պարո՛ն նախագահ, ոնց նախորդ տարի ասացիք ապրիլի

քսանչորսի ձեր հայտարարության մեջ՝ «Լռությունը հшնցш կցnւթյnւն է»: Հայոց ցեղաս պանության պատմական փաստի մասին Միացյալ Նահանգների կառավարության шմn թшլի լռությունը շատ երկար է տևել ու այն պետք է ավարտվի: Մենք ձեզ կոչ ենք անում հետևել ձեր հանձնառություններին ու ասել ճշմարտությունը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *