«1-ին լրատվական»-ի զրուցակիցն է «Տիգրան Մեծ» ռազ մամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, որը երեկ է հետ վերադարձել դիրքերից։ –Պարոն Ղումաշյան, դի րքերից երեկ եք վերադարձել։ Ո՞նց եք գնահատում Հայաստանի Հանրապետության , Ադրբեջանի, ՌԴ-ի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունը, ըստ որի՝ ռուս խաղաղապահներ են տեղակայվում Արցախում, և տարածքներ են հանձնվում Ադրբեջանին: –Բնականաբար, շատ լավ

կլիներ, որ էդպես չլիներ, շատ լավ կլիներ, որ մենք կարողանայինք լիարժեք հաղթանակ ունենայինք։ Վերջին օրերին, սակայն , ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ մենք այլևս ԱԹՍ-ների դեմը այլևս չէինք կարողանում առնել։ –Դա վաճաններ կայի՞ն։ –Դա վաճանները բոլոր նրանք էին, ովքեր չկռ վեցին, դիրքերից փա խան։ Մենք հատ-հատ գիտենք այդ բոլոր ջոկատներին։ Եւ սար սափելին այն է, որ էդ մարդիկ անում են սելֆիներ, ամբախ-զամբախ գո ռում են… չի կարելի։ Բոլորին գիտենք, շատ էլ որ

այսօր չենք կարողանում խոսել։ –ԱՀ-ի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ կամավորները գալիս էին, բայց դիրքեր չէին բարձրանում։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասով։ –Շատ էին այդպիսի դեպքերը։ Կամավորները լքեցին, շատ ջոկատների հրամա նատարներ փա խան, դիրքերը լքեցին։ Պարզապես անուններ չեմ ուզում տալ։ –Նշվում էր, որ Շուշին չի ըն կել, հանձնել են Շուշին։ Դուք Շուշիո՞ւմ էիք։ –Շուշիի վերջին զինվորը 2 օր առաջ

դուրս եկավ Շուշիից։ Շուշիում մեր զո րքերն են եղել։ Մերոնք Շուշիում էին, ըստ պայմանագրի՝ իջել են Ստեփանակերտ, Շուշին թողել են։ Ես Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ ամբողջովին համաձայն եմ, պետք չէր մեզ կորցնել, իսկ մենք արդեն սա էլ էինք կորցնում։ Ե՛վ մեր թիկունքը չէր աշխատում, չէր աշխատում մեր հրե տանին , իսկ միայն ավտո մատով այդ տեխնիկայի դեմն առնելը շատ դժ վար է։ Ես երեկ առավոտյան իջա

դիրքերից, իսկ իմ տղաները մինչ օրս այնտեղ են, չեն ցանկանում իջնել, և թե ինչ է լինելու, ես չգիտեմ։ Իսկ թե ոնց կստացվի այդ պար տիզանական շարժումը, ես չեմ կարող ասել։ Բնականաբար, չենք կարող հաշտվել էս իրավիճակի հետ, սակայն մյուս կողմից արձանագրենք, որ այն ուժը, որը կար, որ կարող էր կռ վել ու հաղթել, չկռ վեց։ Արայիկ Հարությունյանը ճիշտ էր, ես համաձայն եմ նրա հետ։ – Իսկ ինչո՞ւ չկռ վեցին։ – Պարզապես

փա խան։ – Այդպիսի ծրագիր կա՞ր, դա վաճաններ կայի՞ն։ –Ստացվեց այնպես, որ Ֆիզուլիում մենք ընկանք շրջափ ակման մեջ, չորս հոգով էինք և կարողացանք կռ իվ տալով դուրս գանք այդտեղից, և պայմանավորվել էինք Կարմիր շուկայի խաչմերուկում հանդիպել։ Իմ երկու ընկերները զանգել են և ասում են, որ ոստիկանները բռ նել են, տանում են Ցոր։ Մտա Ցոր՝ տղաներին վերցնելու, և տեսել եմ 3-4 հազար փախած զին

աթափվածների, աչքերս փակել եմ, բերանս բացել, ինչ ասես՝ ասել եմ էդ անձանց։ Միայն 25 տղա միացավ մեզ, բարձրացանք դիրքեր։ Այնտեղ այնպիսի հրամա նատարներ տեսա զին աթափված, որ այստեղ նրանք լեգենդներ են։ Մինչ ամսի 21-ը թիկունքում մեր դիրքերը պահել ենք, ոչ մեկ չի իմացել, որ այնտեղ զո րամիավորում կա։ Մերը 3-րդ բատալիոնն էր, մեր հրամանատարը զո հվեց։ Եվ երբ տեսանք ջուր ու հաց չունենք, Ֆիզուլին փակ էր իմ թիկունքում, Մարտունիով էր մեր ճանապարհը, և էլ ճար չկար պահելու այդ դիքերը, զգացինք, որ

միայնակ ենք և նահանջեցինք, երեք օրվա մեջ հասանք Մարտունի և հերոսական ջա րդ ենք տվել, տեսնեք, թե ինչ ջա րդ ենք տվել թուրքին /հուզվում է/, Մարտունիում մեր հրամա նատարին սպա նեցին, լավ զինվորներ թողեցինք դիրքերի մեջ, չկարողացանք դ իերը բերել, հողածածկ ենք արել, եկել ենք, գոնե համաձայնագիրը շանս տա՝ գանք բերենք դ իերը։ Ով չի տեսել էդ ամեն ինչը, այսօր այնքան հեշտ է խոսում։ Է՜, գայիք, կանգնեիք, մի

քիչ գոնե մենք քնեինք, որ դիրք պահեինք գիշերը։ Այս պայմանագիրը իմ սրտով չէ, բայց ես մի բան գիտեմ, որ պիտի հզորանանք, դասեր քաղենք ու հզորանանք, փառք և պատիվ այն մայրերին, որոնք զավակներ կորցրին, փառք ու պատիվ էն տղերքին, որ սահմանը Այսօր էլ չեն թողնում, և թե ինչ է լինելու, ես չեմ կարող ասել, բայց ես մի բան գիտեմ, որ պատ երազմը կանգնեցնելը ճիշտ էր։ Մենք չէինք կարողանում այդ անօդաչուների դեմը առնել։ 7 հարյուր հոգի ամսի 3-ին, դեռ կռ իվը

չսկսած, փա խան Մատաղիսի դիրքերից։ 18 վի րավոր և չորս զ ոհ տվեցինք։ Մի օր կբար կանամ և անուններով կկանչեմ նրանց պատասխանատվության։ Շուշին, Մեղրին չլիներ, էլի ինչ-որ տեղ կհաշտվեի, ախր Շուշին մերն էր, իրենցը չէր, միայն երեկ չէ առաջին օրը մեր վերջին զինվորը դուրս եկավ Շուշիից, պարզապես հավանաբար ստի պեցին մեծ տերությունները։ Եթե կա մեկը, որ մտածում է, որ իր կյանքը պատրաստ է տա հայրենիքին, այդ մեկը ես եմ։ Մի բուռ ժողովուրդ ենք, սխալների վրա շտկումներ պիտի անենք, հիմա թող դիվանագիտություն անեն, Մեղրիի ճանապարհը թող չտան, և պահենք այս խաղաղությունը՝ օգտագործելով ռուսներին։

Добавить комментарий