«Զարմանալի աշխարհ» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, ուր մասնավորապես ասվում է հետևյալը. «Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ լուրջ հետընթաց արձանագրվեց նաև ՀՀ-ի էներգետիկ անկախության ոլորտում: Ու պետության էներգետիկ ենթակառուցվածքների մի զգալի մասը հանձնվեց Ռուսաստանի

Դաշնությանը: Մասնավորապես 2002թվականին ստորագրվեց «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագիրը, որով ընդամենը 98 մլն պարտքի դիմաց ՀՀ-ն Ռուսաստանին հանձնեց «Մարս» գործարանը, կառավարման ավտոմատացված համակարգի ինստիտուտը, «Մերգելյան» ինստիտուտը, նյութաբանության արտադրական ու

գիտահետազոտական ձեռնարկությունը, ինչպես նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը: 2003թվականին ռուսական պետական ИНТЕР РАО ЕЭС-ի հավատարագրման կառավարմանը հանձնվեց հայկական ատոմակայանը, որից հետո՝ 2006թվականին գազի գինը չնչին չափով չբարձրանալու դիմաց հանձնվեց Հրազդանի

ջերմաէլեկտրակայանի հինգերրորդ էներգաբլոկը: Նույն 2006 թվականին ռուսական կողմի պահանջով կրճատվեց Իրան-ՀՀ կառուցվելիք գազատարի տրամաչափը՝ 1420մմ-ից եղավ 700 մմ: Ընդ որուն 2008 թվականին, անգամ այդ փոքր տրամաչափով գազատարը հանձնվեց «ՀայՌուսԳազարդին»: Նույն 2008թվականի ռուսական երկաթուղու

հավատարագրմանը հանձնվեց հայկական երկաթուղին: Որի հետևանքով՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին ՀՀ-ի էներգետիկ ենթակառուցվածքը հայտնվեց էական կախվածության մեջ: Ու դրա մեծ մասը պարզապես դարձավ Ռուսաստանի սեփականությունը»:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *