Արամ Գեվորգյանը գրում է. Փառք Աստծո, էս պա տերազմում ես մտերիմ մարդ չեմ կոր ցրել, գե րի կամ անհետ կո րած բարեկամ չունեմ։ Թվում է, թե ես երջանիկ պետք ա լինեմ, սակայն դա այդպես չէ։ Ես ամեն օր լսում և կարդում եմ տղերքի պատմությունները և իրենց հարազատների վի շտն արդեն իմ անձնականն ա դարձել։ Քիչ առաջ էլ զո հված տղերքից Էրիկի մորաքրոջ հետ էի հանդիպել։

Երկար պատմեց և վերհիշեց Էրիկին։ Այդ ժամանակ էր, որ զանգեց Էրիկի զո հված ծառայակից ընկերներից մեկի մայրը և հեկե կալով պատմում էր երեկվա քեֆ-ուրախության, հրավառության մասին։ Իրենք այդ տարածքում են ապրում, այդ ամենն իր աչքի առաջ էր եղել… Բարձրախոսը միացված էր, և նա հեկե կալով պատմում էր, թե ոնց էր հրավառության ամեն գմփոցի հետ զո հված տղերքը գալիս աչքի առաջ… Ես, որ ոչ ներկա էի գտնվել

այդ առիթին, ոչ էլ մասնակից էի դրան, ինձ մե ղավոր զգացի, չգիտեի ինչ պատասխանել։
Գիտե՞ք ցա վը որն է, որ էս ամենը չպետք ա լիներ։ Էս ճոխությունը և շքեղությունն ընդհանրապես չպետք ա երևար։ Էս սգ ացող ազգի մեջ դու ցույց ես տալիս, որ երջանի՞կ ես, է ո՞վ չգիտի, է ո՞ւմ ես դա ապացուցում, մի բուռ դարձած ծնողների՞ն…
Չգիտեմ, անկե ղծ եմ ասում, չգիտեմ ինչ որակում տամ էս ամենին։ Ես ինքս ինձ մե ղավոր եմ զգում, որովհետև ինքս ինձ համոզել էի և հավատում էի, որ

էսքան ջահել տղու հողը դնելուց հետո հայ մարդը գոնե մի փոքր կզսպի իր ցուցամոլ ցանկությունները։ Պարզվեց՝ չէ… Տղերքի դեռ տարին չի հելել, տղա կա դեռ քառա սունքը դուրս չի եկել, վերջին հաշվով տղա կա, ում մասու նքները դեռ չեն գտել, դուք էս քեֆ-ուրախությունը անում եք, որ ո՞ւմ ի՞նչ ապացուցեք։ Որ սգ ացող ծնողին ցույց տաք ձեր ոտքով-ձեռքով տղու երջանկությո՞ւնը։ Հավատացեք, ոնց պետքն ա ցույց տվեցիք, դեռ մի բան էլ ավել…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *