Հակոբ Բադալյանը գրում է. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն թվիթերյան գրառում է կատարել, ՀՀ-ին ուղղված, որտեղ նշում է, որ 1999 թ-ին կարող էինք ունենալ կարգավորման առավել շահեկան տարբերակ: Քավանոյի գրառման մեջ մասնավորապես ուշադրության է արժանի էն, որ նա նշում է «մինչ խորհրդարանում սպա նությունների»

փաստը: Այստեղ նկատենք նաև Ռոբերտ Քոչարյանի գրքում հի շատակումը, ուր նա խոսում է հոկտեմբերի 27-ի ահաբ եկությանը նախորդած ժամերը: Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ Թելբոթն էր Հայաստանում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, և արցախյան հարցի առնչությամբ քն նարկումներից հետո Վազգեն Սարգսյանի հետ էին ու «Վազգենը լավ տրամադրություն» ուներ, շեշտում է նաեւ, որ նրան առաջարկել է չգնալ խորհրդարան

հարցուպատասխանի և ընթրել միասին, բայց Վազգենը մեր ժել է, ասելով որ Դեմիրճյանը
կնե ղանա: Այդ հանգամանքին առավել վաղ էլ անդրադարձել եմ. հետաքրքիր է, ինչ է քն նարկվել Թելբոթի հետ, որ Քոչարյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանն ուներ բարձր տրամադրություն: Իմիջայլոց նկատենք նաեւ, որ դրանից կարճ ժամանակ առաջ Սարգսյանը վարչապետի

պաշտոնում ունեցել էր ամերիկյան այցը: Քավանոյի գրառումը արդյո՞ք նշանակում է, որ հոկտեմբերի 27-ով տա պալվել է Հայաստանի Հանրապետության համար շահեկան տարբերակ ենթադրող կարգավորում, որից հետո բնականաբար Հայաստանի որեւէ ղեկավար համարձակություն իսկ չէր ունենա «ոգևորվել» այդօրինակ որևիցէ առաջարկով կամ գործընթացով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *