Հակոբ Բադալյանն իր էջում գրել է. Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ուշադրության է արժանի հանգամանքը, որ տեղեկությունը տարածվել է ՀՀԿ խողովակով, այլ ոչ 3-րդ նախագահի գրասենյակի: Տեղեկությունը նախօրեին տարածել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Իսկ 3-րդ

նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակումների շարքում համենայն դեպս մինչև այս պահը չկա դեսպանի հետ հանդիպման մասին տեղեկություն: Ըստ այդմ, հանդիպումը տեղի է ունեցել Ս. Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահ լինելու համատեքստում: Ու թեև հանդիպման ժամանակ քն նարկվել են արտաքին հարցեր, ռա զմագեր իների վերադարձի հետ կապված հարց, հակված եմ

մտածել, որ հանդիպման բուն թեման թերևս վերաբերել է ներքաղաքական գործընթացում Սարգսյանի վարքագծին և դերակատարմանը: Հնարավոր է, որ Մոսկվան փորձում է, կամ հասկանալ՝ կխա նգարի՞ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին առաջիկա ընտրական գործընթացում, կամ համոզել՝ որ Սերժ Սարգսյանը չխ անգարի Ռոբերտ Քոչարյանին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *