Aravot.am-ը գրում է. 2016 թ-ի պա տերազմից հետո այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր վերադարձնել «օկու պացրած տարածքները» և դրա համար խնդրել էր երկու շաբաթ ժամանակ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում հայկական ռազ մավարի պուրակի բացման հանդիսավոր արարողությանը: Ալիևի խոսքով՝ դրան

խանգարել է Երևանի ՊՊԾ գնդի գրա վումը, ու հենց դրա վրա էլ հիմնվելով՝ Սարգսյանը հրա ժարվել է կատարել խոստումը։ Նա նշել է, որ 2018 թ-ի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը նույնպես խոստացել է լուծել խնդիրը և ժամանակ խնդրել՝ ներքաղաքական հարցերը կարգավորելու նպատկով, «սակայն հայերը կրկին խա բեցին», ու «պարզ էր, որ բանակցություններն անիմաստ են»: Ալիևը նաև նշել է, որ տարիներ շարունակ միջազգային միջնորդները,

բանակցություններ վարելով, խա բել են իրենց: Նրանք փորձել են ոչ թե լուծել, այլ սառեցնել հակամար տությունը, քանզի ուզում էին «օկու պացված տարածքները թողնել հայերին»: «Այդ պատճառով բանակցություններին զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, ու մենք դա չենք թա քցրել,- ասել է նա:- Որպեսզի

կախված չլինենք 1 կողմից, գնվել է սպառազ ինություն տարբեր տեղերից»: Նրա խոսքով՝ պա տերազմի ժամանակ Ադրբեջանի դեմ ցանկանում էին պա տժամիջոցներ սահմանել: «Դա ցանկանում էին Մինսկի խմբի մեջ մտնող երկրներ, սակայն Չմիացած երկրների մեր բարեկամ երկրները կան խեցին դա»,- ասել է Ալիևը:

Добавить комментарий