Հակոբ Բադալյանը գրում է. Պա տերազմից հետո ամենահաճախ խոսվող թեմաներից մեկն այն է, որ Հայաստանը ժամանակին պետք է համաձայներ առաջարկվող փոխզ իջումային կարգավորումներին, հարցը կլիներ լուծված, չէր լինի պա տերազմ, չէին լինի զո հեր, կորու ստներ: Պա տերազմով փաստացի պար տադրված տարբերակից հետո միանգամայն տրամաբանական դիտարկում է: Այդուհանդերձ, կարծում եմ կա մի «բայց»: Իսկ

արդյո՞ք Հայաստանի համաձայնել-չհամաձայնելով է, որ պետք է տեղի ունենար այդ ամենը: Եվ, արդյո՞ք մենք ընդունում ենք, որ ղարաբաղյան հարցը աշխարհաքաղաքական ասպարեզում եղել է մի քանի ուժային կենտրոնի ազ դեցության առանցքային պայ քարի հարթակ, որտեղ բուն կարգավորման հանգամանքը ստորադասվում էր այն հանգամանքին, թե հատկապես ում ավելի մեծ ազդ եցությամբ պետք է կարգավորվեր հարցը: Այսինքն, որեւէ կենտրոնի

հարցի որեւէ կարգավորում անհրաժեշտ է՝ եթե այն ավելացնում է իր ազդեցությունը, ու որեւէ կարգավորում անհրաժեշտ չէ, եթե դա տեղի է ունենալու իր ազ դեցության հաշվին: Եթե մենք հերքում ենք աշխարհաքաղաքական ազ դեցության համար պայ քարի այդ հանգամանքը, ապա իսկապես հանգում ենք մտքին, որ Հայաստանից էր կախված խաղաղ փոխզ իջել-չփոխզ իջելը: Եթե մենք համարում ենք, որ արցախյան հարցն

աշխարհաքաղաքական ազդեցության հարց է նաեւ՝ մեզ համար ինքնորոշման ու ազգային անվտան գության հարց լինելուց բացի, ապա էստեղ կարծում եմ ռացիոնալ չէ համարել, թե Հայաստանն էր որոշելու՝ ինչին համաձայնել, իսկ ինչին՝ ոչ: Մեծ հաշվով, կարգավորման գործընթացի պատմությունը վկայում է հենց այդ մասին: Ընդ որում, մեղմ ասած ռացիոնալ չէ ու այն, որ որոշողը Ռուսաստանն էր: Ռուսաստանը որոշող կլիներ, եթե Ադրբեջանի վրա

ունենար թեկուզ մոտավորապես նույնքան ազդեցություն, որքան Հայաստանի վրա: Սակայն, Ռուսաստանն Ադրբեջանի վրա չուներ այդպիսի ազդ եցություն: Փոխարենը Թուրքիան Ադրբեջանի վրա իր ազդեցությունն օգտագործելու էր, որ ռուսները երբեք չկարողանան «լավրովյան պլան» իրագործել առանց իրեն: Ըստ այդմ, եթե Հայաստանը համաձայներ, Ադրբեջանը ավելացնելու էր ևս մի պա հանջ: Այն,

ինչ եղել է օրինակ կազանյան գործընթացում: Որովհետեւ թե ԱՄՆ, թե Թուրքիան՝ ԱՄՆ Թուրքիայի միջոցով, չէին թույլ տա, որ այստեղ ՌԴ-ն իր հայեցողությամբ ռեգիոն բաժաներ: ԱՄՆ դա թույլ տվեց առաջին պա տերազմում, որովհետեւ Ռուսաստանը գնում էր գործակցության ճանապարհով, արեւմտյան աշխարհի հետ ինտե գրացիայի ճանապարհով: Դա իր նպաստն ունեցավ

հայկական հաղթանակի գործում: Որեւէ կասկած կա՞, որ առաջին պա տերազմում էլ ադրբեջանական կողմից Թուրքիայի միջամտության դեպքում ՌԴ արձագանքը լինելու էր նույնը, ինչ այսօր: Այդ իմաստով, մի դիտարկում անեմ կազանյան գործընթացի առումով: Կարծում եմ գործընթացի տապ ալմանը «նպաստեց» այն հանգամանքը, որ արդեն ակնառու էր Պուտինի վերադարձի հանգամանքը: Կազանյան պրոցեսը սկսեց

Մեդվեդեւի նախագահությամբ, որի հետ ԱՄՆ կապում էր Ռուսաստանի հետ հարաբերության «վերբե ռնման» հույսը: Կազանյան պրոցեսը տապ ալվեց 2011թվականին, երբ արդեն ակնառու էր, որ Մեդվեդեւին Պուտինը չի թողնում 2-րդ ժամկետ: ԱՄՆ այդպիսով կոր ցրեց Կազանի հարցում Ռուսաստանին աջակցելու մոտիվացիան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *