Վահե Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Էդմոն Մարուքյանի մասին սկսել են շատ խոսել, բայց չգիտես ինչու մոռանում են մի բան, որի վերաբերյալ պետք է ամենաբարձրը խոսել։ 2018 թվականին ԱԺ-ի ընտրություններում բոլորիս համար հայտնի Արման Բաբաջանյանն անհայտ հանգամանքներում հայտնվեց ԼՀ-ի ցուցակում, դարձավ պատգամավոր, հետո էլ անհայտ հանգամանքներում դուրս եկավ խմբակցությունից՝

դառնալով անկախ պատգամավոր։ Մի թեթև թատրոն խաղացին, կուսակցությունը պահ անջեց մանդատ վայր դնել, Բաբաջանյանը հրա ժարվեց ու էս թեման փակվեց գնաց։ Հիմա հարց՝ էս ո՞նց տվյալ անձը, որի մասին բոլորս էլ արդեն համարյա ամեն ինչ գիտենք, ամեն օր տեսնում ենք, թե ինչ, ինչպես և ում դեմ է նա խոսում, հայտնվեց Էդմոն Մարուքյանի կուսակցության ցուցակում, դարձավ պատգամավոր ու դուրս եկավ Մարուքյանի թիմից։ Որպես հասարակ քաղաքացի ինձ մոտ տպավորություն է ստեղծվում,

որ ինչ-որ ուժեր որոշել էին Բաբաջանյանին դարձնել պատգամավոր և դա արեցին ընկեր Մարուքյանի ձեռքով։ Իհարկե, որպես իրավաբան, որպես մարդ ես Էդմոն Մարուքյանի դեմ ոչ մի բան չունեմ, ասեմ ավելին՝ եթե ես միջին վիճակագրական քաղաքացու աչքերով նայեի նրան, լսեի նրա ելույթները, ասուլիսները, կասեի էս մարդը Աստծո կողմից նվեր ա էս ազգին, բայց կան բաներ, որոնց մասին չխոսել, այնուամենայնիվ, չեմ կարող, մանավանդ երբ այստեղ գործ ունենք մեկի հետ, որի անունն ընդգրկված է WikiLeaks-ի ցուցակներում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *