Աղասարյան Յուրի Հայկի, ծնվել է 2001 թ-ի դեկտեմբերի 9-ին, քաղաք Երևանում 2007 թ-ին հաճախել է «Ինչուիկ» քոլեջ։ 2008 թ-ին ընդունվել է Ա. Չեխովի անվան N 55 դպրոց։ Սովորել է այնտեղ յոթ տարի, որից հետո ընտանիքով տեղափոխվել Ռուսաստան, Սխոդնյա քաղաք։ Այնտեղ հաճախել է МБОУ СОШ N 22 դպրոց։ 2018 թ-ին ընտանիքով տեղափոխվել են Կրասնոդար, որտեղ Յուրին հաճախել է իրավաբանական քոլեջ։ Հետագա

ուսուցումը թողնելով ծառայությունից հետո՝ 2020 թ-ին հունվարի քսանութին զո րակոչվել է ծառայության։ Կարող էր ազատվել առողջական խնդիրների պատճառով, բայց չլսելով ծնողներին՝ որոշել է իր պարտքը տալ հայրենիքին ու վերադարձել է Հայաստան։ Ազատ ժամանակ զբաղվում էր սպորտով, հաճախում էր կար ատեի, ջեթ կոնդոյի, ըմբշամա րտի, լողի պարապմունքների։
Կարողանում էր իր շուրջ հավաքել ամեն տեսակի մարդկանց։ Ընկերասեր էր, հոգատար, կարեկցող,

շատ հումորով ու մեծահոգի։ Ուներ մեծ հեղինակություն ընկերական ու բարեկամական շրջապատում։ Սեպտեմբերի քսանյոթին իր զի նակից ընկերների հետ միասին մեծ կորու ստներ էր հասցրել թշ նամուն, խո ցելով 1 Դ-30, 3 ԿԱՄԱԶ իր Դ-30 հրե տանիներով, տալով մեծ քանակությամբ

մարդկային զո հեր։ Անմ ահացել է կռ վի 1-ին օրը՝ փրկելով ընկերոջ կյանքը։ Հրամ անատարի «թա քստոց» հրամանից հետո Յուրին իր երեք ընկերների հետ թաքնվել են՝ երկու ընկերները մեքենայի մեջ, ինքը և մյուս ընկերը մեքենայի հետևում։ Ռու մբն ընկել է հենց այդ մեքենայի վրա՝ տանելով չորս առյուծի կյանք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *