Ու վերջին հարցս Նիկոլ Փաշինյանին` Ինչու երկուսուկես տարում… Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանը գրում է. Եթե որևէ մեկը ինձ ցույց կտա փաստաթուղթ, որտեղ վավերացված է 1-ին Արցախյան պա տերազմում մեր հաղթանակը ,խոստանում եմ ընդմիշտ լռել և էլ երբեք ոչ մի բառ այդ մասին չխոսել։ Իսկ առայժմ հարցեր . Ինչու՞ մեր «հաղթանակը» մնաց չակերտների մեջ ։
Ինչու՞ 1994 թվականից մինչեւ հիմա Արցախը որևէ կարգավիճակ չստացավ ։ Ինչու՞ Արցախը

չբնակեցվեց։ Ինչու՞ գրեթե 30 տարի մենք ապրեցինք տարածքներ հետ տալու վա խով։ Ինչու՞ 30 տարի գրեթե ամեն օր Արցախի սահմանին զո հեր և գեր իներ ունեցանք ։ Ինչու՞, գրեթե 30 տարի մեր բանակի մար տունակությունը «տարածաշրջանի հզոր բանակ»- ն էր միայն զի նվորի հայրենասիրության չափանիշի հաշվին ,ու ոչ թե զե նք ,զի նամթերք, սպառազ ինության։ Ինչու՞ Հայաստանի ռա զմավարական կարևոր բոլոր կառույցները մերը չեն։

Ինչու՞ թալ անեցին հայրենիքս,ինչու՞… Ինչուների շարքը երկար կթվեմ… Եվ այո ,այս հարցերը ուղղում եմ միմիայն նախկիններին. Որովհետև`միայն նրանք գիտեն պատասխանները ,որովհետև` Նիկոլ Փաշինյանը չի կարող պատասխանել հարցերի ,որոնց լուծումը վստահված էր նախկին իշխանություններին ,որովհետև` էն ժամանակ Նիկոլը շարքային պատգամավոր էր։ Եվ վերջին հարցս

Նիկոլ Փաշինյանին` Ինչու երկուս ու կես տարում չկարողացար Արցախին կարգավիճակ տալ,ինչու չստեղծեցիր հզոր բանակ,ինչու Արցախը չբնակեցրեցիր,ինչու նախորդների վաճառած,նվիրած, գո ղացած, սեփականացրած լա փած հայրենիքս չվերադարձրեցիր մեզ …ու վերջապես

ինչու երկուս ու կես տարում չհասցրեցիր միլիարդավոր դոլարներ արժեցող դղյակ կառուցել ,ինչպես նախկինները,ինչու բյուջեի հաշվին կազ ինոներում չես կր վում և այլն։ Ինչու չհասցրեցիր ,ինչու՞։ Ես հավատում եմ Հայաստանի ապագային ,ամեն ինչ լավ կլինի, եթե նախկինները չխա նգարեն։