Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը գրում է. «Ես շատ անգամներ արտահայտել եմ կարծիքս այն մասին, որ առանց վարչապետի հրա ժարականի երկրում կայունացման միտումներ երբևէ չեն լինի: Կարող ենք տարբեր կերպ վերաբերվել վարչապետի անձին: Բայց արձանագրենք մի անվի ճելի փաստ` երկիրը պա տերազմի հասցրած ու պատ երազմում պար տված վարչակազմը չի կարող

ունենալ իշ խելու իրավունք: Դա վերաբերվում է յուրաքանչյուր երկրի: Եվ սա արձանագրողին չի կարելի մե ղադրել նախորդների օգտին քա րոզի մեջ: Ներկաների հեռացման պա հանջը չի ենթադրում նախկիններին վերադարձնելու հրավերք: Ինձ միշտ հարցնում են, թե ո՞վ է այն լավ տղան, որ պիտի կարողանա փոխարինել ներկա վարչապետին: Սակայն ես ի՞նչ իրավունք ունեմ նման հարցերի պատասխանել: Այդ հարցի պատասխանը Սահմանադրությունում փնտրեք: Դեռևս կա

խորհրդարանական մեծամասնություն: Թող տվյալ մեծամասնությունը ընդունի գործադիր իշխանության լիարժեք տապ ալման ակնհայտ փաստն ու փորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն, որը բաղկացած կլինի հիմական քաղաքական ուժերի համար առավել ընդունելի անձանցից: Ի վերջո, Հայաստանը խորհրդարանական Հանրապետություն է, և ոչ թե նախագահական: Ինչ ուզում եք ասեք, սակայն գոնե ֆորմալ առումով մարդիք 2,5 տարի

առաջ ձայն են տվել ոչ թե անձին, այլ կուսակցություններ միավորող դաշինքին: Քանի դեռ տվյալ դաշինքը շարունակում է վերահսկել խորհրդարանական մանդատների 50 տոկոսից ավելին, անձի հարցը իրենց որոշելու հարցն է: Իսկ իմ քաղաքացիական իրավունքն է` պա հանջել

խորհրդարանական մեծամասնությունից այնպիսի գործադիր իշխանության ձևավորում, որը արտացոլում է ներկա քաղաքական իրավիճակի պատկերը և ի զորու է դիմ ադրել այժմյան մար տահրա վերներին: Ու եթե ես կոնկրետ անձին ասում եմ «հեռացիր», դա իմ իրավունքն է: Սակայն դա չի կոչվում, որ ես իրավասու եմ 1 ուրիշին ասել` «համեցեք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *