Հովսեփ Ղազարյանը գրում է. Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել 7-րդ պաշ տպանական շրջանը ու իր կայացրած որոշման արդյունքում է, որ դա տեղի չի ունեցել: Կարծում եմ եկել է ժամանակը, որ հասարակության լայն զանգվածներն իմանան այդ օրերին Եղնիկներում տեղի ունեցածի մասին ողջ իրողությունը:

Սեպտեմբերի 29-ից «Քեռու» ջոկատը, որի ենթակայության տակ նաև ես էի, տեղակայվել էր Եղնիկների ու Մատաղիսի թիկունքում գտնվող «Վահե 1» ու «Վահե 2» կամուրջների մոտ՝ խնդիր ունենալով պաշ տպանել դրանք հակա ռակորդի հնարավոր դի վերսիոն հար ձակումներից: Պատ երազմի առաջին օրերին հակա ռակորդին հաջողվել էր գր ավել Թալիշը ու մտնել թիկունք՝ ունենալով որոշակի

առաջխաղացում Եղնիկների պաշ տպանության տեղամասում ու գրա վել Արեգասարը: 7-րդ ՊՇ հրամա նատարության կողմից կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող բարձրունքի հակագր ոհի մի քանի փորձեր արդեն արվել էր, բայց չէր հաջողվել ամր անալ բարձունքին: Թալիշը վերցնելուց հետո հակառակորդը զարգացրել էր

հաջողությունը ու անցել 6-րդ ՊՇ-ի թիկունք, ինչի հետևանքով հոկտեմբերի երկուսին Մադաղիսի զոր քը, ինչպես նաև այնտեղի «մոբը» և ՀՅԴ կամավորականները սկսեցին նա հանջել դեպի Մաղավուզ ու Մարտակերտ: Մեր ջոկատը, տեղակայված լինելով «Վահե 1» կամրջի մոտ, մինչև վերջին պահը՝ հոկտեմբերի երեքը, ապահովվեց նահ անջը և ամենավերջինը հետ քա շվեց այնտեղից:

«Վահե 2»-ում մեզ հանդիպեց 7-րդ ՊՇ հրամ անատարը՝ Քյոխը, ով մինչև այդ գնացել էր Ստեփանակերտ ու Մատաղիսի հետ քաշ վելուց հետո ուժեր էր խնդրել նախագահից, որ կարողանա պահել Եղնիկների թիկունքը: Բայց այդ ուժերը չէր ստացել, ու Մովսես Հակոբյանի հրա մանով Եղնիկները նույնպես պետք է նահ անջեին, ինչի

արդյունքում հակառ ակորդը միանգամից կհայտնվեր Մաղավուզում ու կկարողանար թիկունքից հար վածել Քարվաճառին և Մարտակերտին, որն էլ իր հերթին կվ ճռեր պա տերազմի ընթացքը: Մատաղիսի ան կումը բար ոյահոգեբանական առումով վա տ ազդեցություն էր ունեցել նաև Եղնիկների համար և որոշակի խու ճապ էր ստեղծվել: Փաստացի, եթե հակա ռակորդը այդ պահին Մատաղիսի կողմից

հարձ ակվեր, Եղնիկների թիկունքն այդ պահին պահում էր միայն «Քեռու» ջոկատը: Հրամա նատարի հետ նահա նջելու վերաբերյալ վե ճիբանությունից որոշ ժամանակ անց երկու մեքենայով «Վահե 2» եկավ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մեքենայից իջնելով նախ զարմացավ, որ այնտեղ դեռ զո րք կա, որը չի մատնվել խու ճապի ու չի փախել: Նրա առաջին հարցը եղավ հետևյալը.

«նահ անջու՞մ ենք, թողնու՞մ ենք մեր հայրենիքի այս հատվածը թուրքին, թե՞ մնում և կռ վում ենք», ինչին մենք պատասխանեցինք, որ մնում ենք: Ավելի ուշ այնտեղ ժամանեցին որոշ ստորաբաժանումներ և մեր ջոկատի հետ ապահովեցին Եղնիկների թիկունքը:
Եթե մեկը կա, ով կանգնեցրել է 7-րդ ՊՇ նա հանջը, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ «Քեռու» ջոկատը ու Հարությունյան Արայիկը: Գալու է ժամանակը, երբ 44-օրյա պա տերազմի մասին հայտնի կդառնա ողջ ճշմարտությունը: Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *