Նաիրի Հոխիկյանն իր էջում գրել է. Իմ կյանքի վերջին տաս տարվա ընկերը, խորհրդատուն, բարեկամը և ուսուցիչը․․․ Հաճախ բառերով չես կարող ճիշտ բնութագրել անձին, մանավանդ երբ այդ անձը քեզ համար ընտանիքի անդամի պես հարազատ է։ Արման Նավասարդյանին ԱԳՆ-ում իրավամբ էին

կոչում «գրոսմայստեր»։ Նա մեծ վարպետ էր ոչ միայն դիվանագիտության մեջ, այլ նաև մարդկային հարաբերություններում և հայրենիքին իր անմնացորդ նվիրումով։ Միասին 2012 թվականին հիմնեցինք Diplomat.am նախագիծը, 2017 թվականին՝ «ՀՀ-ի դիվանագիտական հիմնադրամը»։ Միասին բազմաթիվ

ծրագրեր կյանքի կոչեցինք հանրային դիվանագիտության բնագավառում՝ հաջողությամբ պայ քարելով մասնավորապես ադրբեջանական տեղեկատվական և դիվանագիտական ագ րեսիայի դեմ։ Մեր խոսակցությունները քաղաքականության, պետական համակարգի, Արցախի և Արևմտյան

Հայաստանի մասին յուրաքանչյուր օր էին։ Արման Նավասարդյանը պարբերաբար նե ղսրտում էր, որ հայ ազգը ամբողջությամբ չի գիտակցում պետականություն ունենալու արժեքը, չի գնահատում իր պետության՝ ՀՀ-ի կարևորությունը։ Երբ հիվանդանոցում էր, կրկին զրուցում էինք՝

հեռախոսով։ Արդեն վերակենդանացման բաժանմունքում գիշերները չէր կարողանում քնել, զանգում էր ու պատմում իր ապրումների մասին։ Մա հից մոտ մեկ ժամ առաջ՝ առավոտյան 5։21-ին գրեց․ «Օգնիր»։ Իսկ ես չկարողացա իմ ընկերոջը օգնել… Արման Նավասարդյանը հա վերժական արժեք է․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *