Հայկ Մանասյանը գրում է. Գիշերներն իմ քունը չի տանում։ Արդեն մի քանի ամիս։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ։ Ով և ինչ է բերել մեր գլխին։ Ես ատ ում եմ պարզունակ և կենցաղային պատասխանները, որոնք գուցե բավարարում են մարդու նախ անձը և ատ ելությունը, սակայն ոչ երբեք հետաքրքրասիրությունը և ինտելեկտը։ Գիտեմ, որ ինձ պես շատերի քունը չի

տանում։ Գիտեմ, որ շատերի հոգին է քր քրվում ժանգ աժանիք հարցերից։ Չգիտեմ, թե մեր ինչին է պետք ճշմարտությունը։ Չգիտեմ, թե ինչին է օգնելու հետմա հու ախտորոշումը։ Չգիտեմ։ Մենության մեջ հեծկ լտալու նո պաները դարձել են ավելի հազվադեպ։ Գրում եմ, ուղղակի ինքս ինձ հանգստացնելու համար։ Էս երկիրը չէր կարող չպար տվել։ Տղերքն էին ափսոս։ Տղերքը չգիտեին, որ պան դուխտների հայրենիքը վաղուց վերածվել է

գյո թնոցի, չա ր և չատ լախների երկրի, և իրենք իրենց կյանքը դնում էին, որ էդ չատ լախները շարունակեն իրենց ապա կանված ուղին կենցաղում, հանրային կյանքում, մասնագիտական ոլորտներում, ներքաղաքական հարցերում ու պետական կառավարման մեջ։ Տղերքն էին ափսոս։
2020 թ-ին, չափահաս մարդուն զո ռով տարան մարդ սպա նելու ու սպա նվելու՝ առանց ասելու թե ինչու։ Որ մե ղքի համար։ Հանուն հայրենիքի՞…

Բոստոնի համալսարանն ընդունված երիտասարդին նույն պատասխանն են տալիս ինչ առաջին աշխարհամար տում, 100 տարի առաջ, անտառաճանաչ ռա միկի՞ն։ Թեև էն ժամանակ կարող էին ասել հանուն Թագավորի կամ Թագուհու։ Ավելի անկե ղծ էր գուցե և առանց մարդուն էշի տեղ դնելու։ Ու էսքանից հետո ԱԺ պատգամավորին ասում են, թե Նա պետական գաղտնիք կարող է կրել, նրան 2 նախադասությամբ կասեն, թե ինչու չի կիրառվել ՀՀ ԶՈՒ Կիրառման պլանը, որը ճշգրիտ

իրականացնելու դեպքում բանակն իր առաջ դրված խնդիրը կլուծեր։ ԱԺ պատգամավորին, որ կոճակ է սեղմում և պարգևավճար է ստանում կասեն, սակայն ծնողին, ով 18-20 տարի իր զավակին պահեց մեծացրեց և հանձնեց իրենց, դիմացը մոխրակույտ ստանալով՝ չեն ասի։ 2021 թվական։ Բալիդ փոխարեն մի քանի մա սունք տան ձեռքդ և էդպես էլ չասեն, թե ինչու՞… Արդեն որերորդ ամիսն է քունս չի տանում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *