Տիգրան Սիմոնյանն իր էջում գրել է. Էդմոն Մարուքյան , հեղափոխությունից հետո ժողովուրդն այնքան սիրեց իր առաջնորդին , որ սկսեց նույն սիրով սիրել նաև բոլոր նրանց , ովքեր իսկական կամ կա րծեցյալ կերպով հավատարիմ էին առաջնորդին ։ Այդ հանգամանքից 1-ին օգտվողը եղել ես դու ու քո թիմը ։ Առաջնորդի անունը շա հարկելով , նրա ստվերի տակ աղոթելով , մտաք խորհրդարան ։

Օգտվեցիք ու անմիջապես ուր ացաք ։ Ձեզանից հետո ուր ացումի ճանապարհը բռ նեց Արթուրը Վանեցյան , որին թվացել էր , որ ժողովուրդն իրեն այնքան է արդեն սիրում , որ բաց կթողնեն Նիկոլ Փաշինյանին և կվազեն իր հետևից ։ Նա այդ պահին պատվեր էր կատարում ու նրան այդպես հավատացրել էր նրա պատվիրատուն ։ Սխ ալվեց ։ Սխ ալվեցին ։ Ժողովրդական սերը վերածվեց մասսայական

ատ ելության ։ Նույնը կատարվեց բոլոր նրանց հետ , ում թվաց , թէ ժողովրդի մոտ իրենց կշիռն արդեն հասել ու անցել է Նիկոլի կշռից ։ Իհարկե , այդպիսիների հաշվարկի վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել նաև պատվիրատուի կողմից կատարված շռայլ վարձատրությունները ։ Սրանց բոլորի ֆոնին , քոնն ուրիշ էր , դու ժամանակ ունեիր շտկելու սխ ալդ , դարձի գայիր , սակայն երևալով

գայթակղությունն ավելի մեծ է եղել , քան մարդկային կերպարանք պահելը ։ Դու կորցրել ես իրավիճակը գնահատելու ունակությունները , եթե իհարկե այդպիսիք ունեցել ես ։ Դու չես հասկանում , կամ չես տեսնում այն ատ ելությունը , որով ժողովուրդն ատ ում է քեզ և քո խմբակին ։ Հավատա ինձ , ես քեզ չեմ խա բում , դուք ունեք զրոյին ձգտող շանսեր ։

Եվ գիտես ՞ ինչու , որովհետև ժողովուրդն զգաց , որ դու ու դուք ծա խվող եք , դա վաճան եք ։ Դու չես պատկերացնում այն նող կանքը , որ ժողովուրդը տածում է ձեր նկատմամբ ։ Ժամանակն է , հանեք ձեր դիմակները , այն այլևս ձեզ պետք չէ ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *