Հասմիկ Մարտիրոսյանը գրում է. Ի պատասխան ՊԲ հեր քմանը։ Պաշ տպանության բանակը հե րքել է իմ հրապարակումն ու հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ կապ չունի: Հեր քումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զո հված զի նծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։
Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ.

«Մարտի վեցին գիշերը ժամը 23։30-ին Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպ աներից ա, վկայական ենք պա հանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գեր եզմանոց և ասել եմ՝ դու սպա չես և ինչ, որ բերել ես թող երեխու գեր եզմանոցում, գնա»։
Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողն, ում

փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել և չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։ Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հան ձնման արարողակարգի բաղադրի՞չ է: Ապշեցուցիչ է ուղղակի, որ քառասունչորս օր մարդկանցից ճշմարտությունը թա քցրած գերատեսչությունը փորձում է զո հվածի ծնողներին և հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զո րակցության և աջակցության համար, նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան և տարածեցին տեղեկությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *