Ռոբերտ Կարապետյանի «Մար տական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ… ՊԲ-ն պարզաբանում է

Նշենք, որ երեկ համացանցում տարածվեց Հասմիկ Մարտիրոսյանի գրառումը, որտեղ նա ասում էր, որ իր քրոջ որդու Արիության մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։

Պաշտպ անության բանակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ի պատասխան հայկական լրատվամիջոցների մեջ լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զո հված զինծա ռայող

Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը. Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ կապ չունի: 2-րդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մար տական

ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որն էլ մար տական գործողությունների ժամանակ եղել է այն ստո րաբաժանմանը աջակցող դասակի հրամա նատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը: Նախապես լեյտենանտ Ապրեսյանը ցանկացել է

մեդալը հանձնել զո հված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, բայց ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զո հված զինծա ռայողի շիր մաքարի մոտ Ռոբերտի հորը: Զո հված զինծա ռայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է ու այն իրականացվում է ոչ միայն զորամաս ու առավել

բարձր օղակների հրամկազմի, այլ նաև անմիջական հրամ անատարների ու մար տական ընկերների մասնակցությամբ։ Հորդորում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար շատ զգայուն նշանակություն ունեցող թեմաները ու զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *