Արամ Գեվորգյանը գրում է. Տղերքի մեդալները տաքսիներով և անկապ մարդկանցով ծնողներին ուղարկելու առնվազն տասը պատմություն գիտեմ։ Դրանցից 1-ի մասին էլ մոտ օրերս ռեպորտաժ դուրս կգա։ Որպես արդարացում ՊՆ-ն և ՊԲ-ն ասում են՝ «կներեք, զբաղված ենք, չենք կարողացել անձամբ հանձնել»։ Իսկ կներեք, ինչո՞վ եք զբաղված։ Ոչ գե րիների հարցն եք լուծում, ասում

եք՝ ռուսը թող լուծի, ոչ անհետ կոր ածների հարցն եք լուծում, էլի քց ելով ռուսի վրա, ոչ էլ զո հվածների և վի րավորների թիվ եք հրապարակում։ Ուրիշ ի՞նչ գործ եք անում դուք, որ էս առաջնահերթ և ամենակարևոր գործերից մեկը չեք հասցնում։ Վաղոյի նյութերի տակի քոմենթնե՞րն եք ջնջում, թե՞ Արայիկի հասցեին գրվող քֆ ուրները։ Ախր դուք ապ իկար չեք է, դուք անբա րոյական ապ իկար եք։ Դուք ծնողից վերցրեցիք իր էրեխուն, սակայն

նունկերպ չկարողացաք հետ վերադարձնել։ Եւ հիմա, միակ բանը որ պետք է անեիք՝ իրենց էրեխու հերոսության միակ և վերջին ապացույցը մարդավարի ծնողին հանձ նելն էր։ Անգամ դա ձախողեցիք։
Ամենամինիմալ կազմակերպչական աշխատանք պահ անջող, սակայն ու ամենակարևոր գործառույթներից մեկը նման կերպ տա պալելը ևս 1 անգամ գալիս է ապացուցելու, որ դուք ոչնչի ընդունակ չեք։ Մի մեդալ անգամ մարդավարի չեք կարողանում հա նձնել, դուք ո՞նց էիք պա տերազմ հաղթելու։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *