forrights.am-ը գրում է. Դավիթ Ռաֆայելյանը զո հվել է Շուշիի ճանապարհին, նոյեմբերի 7-ին: Դավիթը սերժանտ էր, ժամկետային ծառայության 1,5 տարին անց էր կացրել Հադրութի 5-րդ գումար տակում: Դավիթը օրեր անընդմեջ Հադրութում գտնվել է շրջափ ակման մեջ, այնուհետև իր
պատասխանատվության տակ գտնվող նորակոչիկների հետ փրկվել, տեղափոխվել այլ դի

րքեր: Ծնողներին նա ոչ մի բան չէր պատմում, ու միայն հեռուստատեսությամբ Արծրուն Հովհաննիսյանի ցուցադրած քարտեզով է հայրը տեսել, որ տղայի դիրքերը անցել են Ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Շրջափ ակումից ազատվելուց
հետո, Դավիթին ու նրա վա շտին տեղափոխել են Ֆիզուլի, այնուհետև Խնձորստան, ինչից հետո` Շուշի: Հայրը` Արա Ռաֆայելյանը պատմում է, որ

նոյեմբերի 4-ին որդին զանգել է իրեն ու ասել, որ լավ լուր ունի. «Ասեց` բայց քո իմացածը չի, պատ երազմի հետ կապված: Մկրտվել եմ էստեղ, քահանաներ են եկել: Շատ էր ուրախացած: Մենք էլ ավելի հանգստացանք, քանզի ասեց ապահով
տեղում է»: Նոյեմբերի 7-ին հայրը Երեւանում էր, գնացել էր կամավորական ջոկատին անդամագրվելու, երբ տղայից զանգ է ստացել: -Հա, Դավ, ի՞նչ է եղել: -Պապ, աղոթի, մա հանпւմ

եմ: -Ի՞նչ: -Պապ, աղոթի, մա հանում եմ: -Պապ, աղոթի մա հանամ, չեմ ուզում էլ… ուժեղ է ցա վпւմ: -Ինչ է եղել, ո՞ւր ես,- ինձ կորցրեցի, ընկա: Էնտեղ ինձ օգնեցին: Հեռախոսը վերցրի, ասեցի՝ ինչ ա եղել, որդիս: -Մեկ տեղից չի. մեջքս խփ ած ա, ուսս խփ ած ա, ձեռքս խփ ել են: Խնդրում եմ՝ իմ համար աղոթիր: «Հեռախոսն անջատվեց: Մենք այդ ժամանակ կապվեցինք Ղարաբաղի իշխանությունների հետ, այնտեղ

ասեցին, թե մարդ կուղարկենք էդ տարածք, բայց ոչ մի բան էլ չէին արել: Այդ օրը սկսեցի գնալ հոսպիտալներ, ինձ հույս էին տալիս, որ հիմա հաստատ հանել են էրեխեքին, որ
նախարարությունը տեղյակ է, հիմա հաստատ հանում են, գնացինք Վարդենիս, Մարտունի, տեսանք չկա, հաջորդ օրը գնացի Ղարաբաղ: Գնացի ու իմ աչքով տեսա, որ էրեխեքը Շուշիի ճանապարհին… առանց պոստի, առանց հրամ անատարի: Իրանք միայնակ էին մնացել: Վի րավոր

հրամ անատարներից մեկը տա նկով էր գնացել, ասել էր, թե սպասեք օգնությամբ կգամ, չէր եկել:
Հրամ անատարներից մեկն էլ ձորով էր գնացել, ասել էր` Երեխեք, հետևիցս մի եկեք, ես մի հատ ռազ վեդկա անեմ, տեսնեմ ինչ ա տեղի ունենում, ձեզ խաբար կանեմ: Հետո էրեխեքը զանգել են իրան, անջատել է հեռախոսը». պատմում է Արա Ռաֆայելյանը: Ռաֆայելյանների ընտանիքը զբաղվում է գինեգործությունով: Դավիթի մա հից հետո, նրա ամենասիրելի կարմիր անապակ գինին հայրը անվանակոչել է տղայի անունով: Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *