Փույա Հոսեինը գրել է. Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի Հանրապետության միջոցով «Հյուսիս — Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա և Եվրոպա, շրջանցելով Պակիստանը և Ադրբեջան: «Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել ՀՀ-ի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք». Հայտարարել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան: «Մենք ծրագրում ենք

միացնել Իրանի Չաբահար նավահանգիստը և Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի և Ֆինլանդիայի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը», _ հայտնել է դեսպանը: Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ և ամենալավ կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռա զմավարական կետ՝ ապրանքների տրանզիտի համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատեգիական

նավահանգիստը Իրանի ամենամեծ և տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Տվյալ նավահանգիստը ունի տարեկան մոտ 8,5 մլն տոննա ապրանքների բեռնման և բեռնա-թափման ներուժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև 100000 տոննա բեռով մտնել նավահանգիստ: Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել: Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ կամ մայիս ամիսներին:

Չափազանց կարևոր է էն փաստը, որ Չաբահար նավահանգիստը Ամերիկայի կողմից Իրանի դեմ պա տժամիջոցների մեջ ներառված չէ: Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի և Հնդկաստանի միջև եղած պայմանագրով տվյալ նավահանգստի շահագործումը 10 տարով վարձակալությամբ հան ձնված է Հնդկաստանին: Եվ հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել տվյալ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի

Աֆղանստան և Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը: Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս — Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով և Հայաստանով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական ու Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ տվյալ ծրագրին կարող է միանալ նաև Չինաստանը: Հաշվի առնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև եղած հակասությունները, որի պատճառով տվյալ ծրագիրը շրջանցում է

Պակիստանը, Հնդկաստանը ուզում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային, բացառելու նպատալով այս ծրագրին նրանց կողմից որևիցե հնարավոր խո չընդոտում: Այդ իսկ պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով:

Սա աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի Հանրապետության համար՝ նշված
հակասությունների ու շահերի համընկնման գործընթացում՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել և դուրս գալ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարիներ ի վեր իրեն պար տադրված՝ տարածաշրջանային ու միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *