Արամ Գեվորգյանն իր էջում գրել է. Գիտե՞ք, որ զո հված տղերքի ծնողների մեծամասնությունը միշտ նույն բանն ա ասում՝ «մեզ հերոս պետք չէր»։
Էսքան տղերքի հերոսություններն իրոք շատ էր մեզ։ Էսքան տղերքի մա հվան մե ղավորներին այս օրերին աղուհացով և ծափերով են դիմավորում։ Էսքան տղերքի հերոսություններին մենք արդյո՞ք արժանի էինք։ ԱՐԺԱՆԻ ՉԷԻՆՔ։ Արդյո՞ք գեներալների

ուսադիրների տակ կք ած «սպաներն» արժանի էին տասնութ — քսան տարեկան տղերքի հերոսություններին, որ հետո կզ են էդ հերոսությունները հողին հավասարեցնող վիժ վածքի առաջ։ ԱՐԺԱՆԻ ՉԷԻՆ։ Արդյո՞ք դա վաճանների հետ գործարքի գնացող և կուլիսներում հոգիները վաճառող քաղաքական գործիչները արժանի էին դեռ կյանք չտեսած տղերի հերոսությանը։ ԱՐԺԱՆԻ ՉԷԻՆ։

Մենք՝ ողջերս, արժանի չէինք ձեր կյանքի գնով կերտած հերոսությանը, տղերք ջան։ Մենք այդպես էլ մինչ օրս չենք գիտակցում, թե ինչ գին եք վճարել էս ամենի համար։ Ինչ գին են վճարել էս ամենի համար ձեր ծնողները։ Մեզ էլ հերոսներ պետք չէին, տղերք ջան, որովհետև մենք այդպես էլ հերոսներին գնահատել չսովորեցինք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *