ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհա պաղ վերադար ձնել հայ գե րեվար վածներին։ Ստորև ներկայացնում ենք կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռա զմական գործողություններն ու 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի խորհրդի համար մեծ

կարևորություն ունեն, ու դրանց համակ ուշադրությամբ հետևում է մոնիթորինգի հանձնաժողովը: Այլ համապատասխան կոմիտեների հետ համագործակցությամբ՝ այն լսել է 2 երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետներին։ Հայաստանից ու Ադրբեջանից համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ համատեղ հայտարարություններով: Կոմիտեն համոզված է, որ

2 երկրների ազգային ժողովները կարող են ու պետք է կարևոր դերակատարություն ունենան անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծման, հաշ տեցման գործընթացի ու կողմերի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար, ողջունում ենք եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, բայց մտահոգություն ենք հայտնում այն

հաղորդագրությունների վերաբերյալ, որ այս հակամա րտության համատեքստում գեր եվար ված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, Կոմիտեն կարծում է, որ 2 կողմերն էլ պետք է ուժեղացնեն իրենց համագործակցությունը և շփումները ՝ նշված տարածքների ակա նազե րծման համար՝ խաղաղ բնակչության անվտա նգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակ սահ մանում է

բոլոր պահվող անձանց փոխանակումը ՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։ Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դա տարանի կողմից արտահայտված մտավա խությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գե րեվա րած 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին

ապահովել, որ բոլոր հայ պա տանդներն անհապաղ ազատ արձա կվեն և հան ձնվեն Հայաստանի իշխանությունների խնամքին: Կոմիտեի կարծիքով՝ վերջին ռա զմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի խախ տումների հետաքն նության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության ու

իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամա րտության բոլոր կողմերի համար ու հետևաբար առաջնահերթ խնդիր է դրա պաշ տպանությունը և վերանորոգումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների անհա պաղ ստեղծումը: Հետևաբար, Կոմիտեն լիազորել է Եվրոպայի խորհրդի անդամ

պետությունների միջև կոն ֆլիկտների իր ենթահանձնաժողովին `ավելի մանրամասն ուսումնասիրելու այս 2 հարցերի լուծման համար անհրաժեշտ կոնկրետ մեխանիզմները: Կոմիտեն 2 կողմերին էլ կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ `եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու ու խաղաղ բանակցությունները սկսելու նպատակով»: Տաթև Ֆռանգյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *