Կարոն է, չորս լեզուների էր տիրապետում, ծա ռայակից ընկերները նրան Սիրուն Կարո էին կոչում. Բուռնազյան Կարապետ Մկրտչի։ Ծնվել է 2002 թ-ի մարտի երեսունին քաղաք Երևանում։ Գերազանց առաջադիմությամբ սովորել է թիվ 119դպրոցում, այնուհետև Քանաքեռի թիվ 21 դպրոցում։ Սիրած առարկաներն են մաթեմատիկան, ֆիզիկան։

Տիրապետում էր 4 լեզուների։ Սովորում էր Սլավոնական համալսարանի ինֆոկոմունիկացիոն տեխնոլոգիաների և կապի կառուցվածքների ֆակուլտետում, փոխադրվեց 3-րդ կուրս և մեկնեց ծառայության։ Բացառիկ ունակությունների տեր անձնավորություն, համեստ, ազնիվ ու ընկերասեր։ Վայելում է բոլորի սերն ու հարգանքը։ Ծառայության անցել է 2020 թ-ի հուլիսի 2-ից Մեխակավանում, սեպտեմբերի տասնչորսին տեղափոխվել է Ֆիզուլի,

ուր ևս դրսևորեց իր մարդկային հատկանիշները և ծառայակիցների կողմից կնքեց Սիրուն Կարո անունը։ Պատ երազմի օրերին եղել է կապավոր, հոկտեմբերի 14- ին մար տական առաջադրանք կատարելիս նրանց խումբը ընկել է շրջափ ակման մեջ և … Գտել ենք 5 ամիս անց՝ փետրվարի 27-ին։ Հետմա հու պարգևատրվել է «Մար տական ծառայություն» մեդալով։ Հավերժ փա ռք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *