Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի քսաներեքին կայացած լիագումար նիստի ժամանակ պատգամավորները քն նարկել են Հայոց ցեղաս պանության թեման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցության պատգամավոր Արման Բաբիկյանը հայտարարել է.«Դեռևս 1975թ. ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղաս

պանությունը: Բուլղարիայի քաղաքացիներն իմացել են ճշմարտությունն ու ուղարկել են մեզ՝ այն պաշ տպանելու: «Կանգնի՛ր, դու՛րս արի» խորհրդարանական խումբը բնորոշում է Օսմանյան կայսրությունում հայերի սպա նությունները որպես ցեղաս պանություն: Այդ երախտավոր քայլին սպասում են հազարավոր հայեր: Մենք պետք է շնորհակալ լինենք Բուլղարիայի ժողովրդին, որ

ընդունել է ողջ մնացած հայերի նախնիներին: Դրանք այն մարդիկ են, որոնք փր կել են բուլղարական հրեաներին»: «Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցությունից Ցեցկա Բաչկովան կոալիցիայի անունից հայտարարություն է ներկայացրել Օսմանյան կայսրությունում ող բերգական իրադարձությունների մասին: «Բուլղարացիները դրսևորել են մեծահոգություն ու

կար եկցանք՝ բացելով իրենց տները փախս տականների առաջ: Հազարավոր հայ փախս տականներ արժանացել են բնակիչների հյուրընկալությանն ու որոշել մնալ այստեղ: Ժամանակի ընթացքում նրանք դարձել են բուլղարացի ժողովրդի մի մասը»,-ասված է

հայտարարությունում: Բաչկովայի խոսքով` Հայոց ցեղաս պանությունը ճանաչել է ԵՄ անդամ տասնվեց պետություն: Նա «Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցության անունից հայտարարել է, որ աջակցում է բուլղարական փաստաթղթերում «հայերի զանգվածային սպա նությnւն» տերմինը «ցեղաս պանություն» եզրույթով փոխարինելուն:
Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության,

«Այդպիսի ժողովուրդ կա», «Ժողովրդավարական Բուլղարիա» ու «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունների պատգամավորները կանգնել են՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղաս պանության զn հերի հի շատակը 1 րոպե լռությամբ հարգելու համար: «Բուլղարիան, որ խոսում է սպա նnւթյnւնների մասին պետք է ճանաչի ցեղաս

պանությունը՝ ԱԺ-ի որոշմամբ կամ հայտարարությամբ, ինչպես դա արել են տասնյակ պետություններ»,- հավելել է «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունը: «Ժողովրդավարական Բուլղարիա»-ն ևս հայտարարարել է, որ այդ uպա նություններն իրենց համար ցեղաս պանություն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *