Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Հայոց ցեղաս պանության 106-րդ տա րելիցին համոզված է՝ պետք է անել հնարավոր ամեն բան՝ կա նխելnւ պատմության կրկնությունը: Այս մասին նա խոսել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում: Ժան Ասելբորնը նշել է, որ որոշակի հանգամանքների բերումով այս

տարի չի կարող ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում, բայց վստահեցրել է՝ այսօր հայ ժողովուրդն իր սրտում է: Նա վերհիշել է 3 տարի առաջ Հայաստան կատարած այցելությունը:
«Երբ 2018 թ-ի մարտին ես այցելեցի Հայոց ցեղաս պանության զn հերի հու շահամալիր, ես զգացի այն մեծ էմոցիոնալ ցա վը, որն ուներ հու շարձանը: Հիշում եմ, թե ինչպես հnւզվեցի Հայոց ցեղաս

պանության թանգարանում ցուցադրված լուսանկարներից: Այդ փորձառությունը երկարատև ազդ եցություն գործեց ինձ վրա: Մենք չպետք է մոռանանք ու չենք մոռանա այն 100 հազարավոր մարդկանց, ովքեր զո հվեցին: Նրանք մեզ հիշեցնում են այն կոտո րածների մասին, որոնք մարդկությունն ունակ է իրականացնել իր ամենախ ավար ժամանակներում: Նրանք մեզ հիշեցնում են, որ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կա նխելnւ

պատմության կրկնությունը»,- նշել է Ասելբորնը:
Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ցա վnվ է փաստել, որ այսօր, Հայոց ցեղաս պանությունից 106 տարի անց, նման զանգվածային սպա նnւթյnւնները և ցեղաս պանությունները շարունակվում են: Նա իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի վերջին պատ

երազմը նոր դժ վարnւթյnւնների պատճառ դարձավ շատ հայ ընտանիքների համար: «Այս պահին, երբ հայերը միավորվում են համատեղ ցա վոտ անցյալի առանցքի շուրջ, ես լիահույս եմ, որ ձեր ժողովուրդը ուժ կգտնի միավորվելու ու սեփական՝ խաղաղության, ժողովրդավարության ու բարօրության ապագան կերտելու համար»,- եզրափակել է Ժան Ասելբորնը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *