Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հայ ազգին հղված ուղերձի մեջ ԱՄՆ նախագահների շարքում 1-ին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: Բայդենն իր ուղերձի մեջ օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը: Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին

խոսակցությունները այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, շեշտում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է

պահել Թուրքիայի նախագահին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը, կիրառելով «ցեղաս պանություն» բառը 1915 թվականի իրադարձությունների մասին, մեծ սխալ թույլ տվեց Թուրքիայի հետ կապված: Այս մասին ասվում է

Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ: «Հայկական սփյուռքի պնդումները հաստատելու փոխարեն, Ջո Բայդենը պիտի կոչ աներ հետաքննել այս իրադարձությունները: ԱՄՆ-ը պիտի հասկանա, որ դա լուրջ հարված է Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններին, և Ջո Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա:

Չնայած ԱՄՆ նախագահ Բայդենի պնդումներին՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայում հայերի հանդեպ ցեղաս պանություն չի եղել, և Ջո Բայդենի հայտարարությունները իրավական հիմքեր չունեն», – նշված է վարչակազմի հայտարարությունում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *