ԱՄՆ նախագահը՝ Ջո Բայդենն ապրիլի քսանչորսին հայ ազգին հղ ված ուղերձում Միացյալ Նահանգների նախագահների շարքում 1-ին անգամ պաշ տոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահի ուղերձի ամբողջական տեքստը կներկայացնենք մի քիչ հետո: Վերջին

e

օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Ջո Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, ընդգծում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահին՝ Էրդողանին: Հիշեցնենք , որ երեկ ԱՄՆ նախագահ Բայդենը

Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ մտ ադիր է ճանաչել է Հայոց ցեղաս պանությունը : Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի ՝ այդ մասին հայտնել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թուրքական կողմը առայժմ չի արձագանքել է Սպիտակ տան հայտարարությանը: Շեշտենք , որ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա

Փորտերն այսօր կիրառել էր «հայոց ցեղաս պանություն» եզրույթը: Պետքարտուղարության ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել էին , թե ի՞նչ հայտարարություն է արվելու ապրիլի քսանչորսին` Հայոց ցեղաս պանության հետ կապված ու ո՞րն է Պետքարտուղարության դի րքորոշումը: Ջալինա Փորտերը պատասխանել էր. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղաս պանությանը, կարող եք հայտարարություն ակնկալել վաղը՝ Սպիտակ տնից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *