iPress.am- ԱՄՆ նախագահ Բայդենը պաշ տոնապես ճանաչեց Հայոց Ցեղաս պանությունը։ Ավանդական ուղերձում 1915 թվականի դեպքերը նա անվանել է ցեղաս պանություն, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Վարչապետ Փաշինյանը քիչ առաջ ԱՄՆ նախագահ Բայդենին նամակ է հղել. «Ձերդ գերազանցություն,
Հայաստանի ժողովուրդն ու աշխարհասփյուռ

հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպ անությունը պաշ տոնապես ճանաչելու ու դա տապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դի րքորոշումը, որը հզ որ քայլ է ճշմարտության ու պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զո րակցություն

Հայոց ցեղաս պանության զո հերի ժառանգներին։ Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատների կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչման մասին բանաձևերն ու արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղաս պանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում հասավ իր նպատակին։ Հայոց ցեղաս պանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմե ղ զո հերին հարգանքի տու րք տալու, այլև նմանօրինակ հան

ցագործությունների կրկնությունը կան խարգելելու համար։ ՀՀ-ի համար ճանաչումն ինչպես ճշմարտության ու պատմական արդարության, այնպես էլ անվտա նգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։ Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը. «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում ու ուսուցանում մեր

երեխաներին ցեղասպ անության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազր կվում են։ Մեծարգո պարոն Բայդեն,
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպ անության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահ անջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների ու

արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող ու ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար ու հան դուրժող միջազգային հասարակություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *