Ծիծեռնակաբերդը բրոնզեդարյան հնավայր է Երևանում, Հրազդան գետի աջ ափին: Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի 2-րդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն (այստեղից էլ առաջացել է Ծիծեռնակաբերդ անունը)։ Խորհրդային իշխանության օրոք՝ բացարձակապես մեր ժված և անըն դունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պար

տադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղաս պանության հի շատակումը և զո հերի հի շատակի ոգեկոչումը: 1965 թվականի ապրիլի քսանչորսին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Հայոց ցեղաս պանության 50-ամյակը, բազմահազարանոց ցույ ցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում: Ընդառաջելով հանրության պահ անջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի տասնվեցին որոշում կայացրեց ցեղաս

պանության զո հերի հի շատակը հավ երժացնող կո թողի կառուցման վերաբերյալ: Հուշ ահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ 2 տարում, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին: Այն կառուցվել է քանդակագործ Վան Խաչատրյանի, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի ու Սաշուր Քալաշյանի ներկայացրած նախագծով: Ծիծեռնակաբերդի հու շահամալիրը բաղկացած է 3 հիմանական կառույցներից՝ Հավ

երժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հու շասյուն ու Հու շապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ Տասներկու թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, սակայն ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող տասներկու խոշորագույն նահանգները։ Իրականում Արևմտյան

Հայաստանի՝ Օսմանյան կայսրության նահանգների թիվը եղել է 6 (Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Տրապիզոն, Սեբաստիա), Խարբերդի հետ՝ յոթ, բացի դրանից՝ առանձին եղել է Կիլիկիան՝ որպես Ադանայի վիլայեթ։ «Մարդիկ կան, որ ասում են` այդ տասներկու սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները: Նման բան չկա: Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան: Մենք փորձել ենք մի քանի տարբերակ` 4, 8, 16 սյուներ, սակայն

ամենագեղեցիկը եղավ 12-ով: Իսկ Ս գո պատը կառուցվեց, որովհետև հու շահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խան գարող բնակելի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղ եռնի զո հերին նվիրված հուշակո թողից»,- տեղեկացնում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Հուշ արձանը համալիր կառույց է, բաղկացած երեք կոթողից: Ձախ կողմից ձգվում է 100 մ երկարությամբ հուշ

ապատը, որի վրա փորագրված են այն բնակավայրերի անունները, որտեղ տեղի են ունեցել ջա րդերը: Կենտրոնում է գտնվում երեսուն մետր տրամագծով շրջանաձև դա մբարանը` անծածկ տաճարը, դեպի կենտրոն խոնարհված տասներկու հսկա բազալտե պիլոններով, որի առանցքում վա-ռվող անմար կր ակը խորհրդանշում է եղ եռնի զո հերի հիշ ատակի հավերժությունը: Նրանից քիչ հետո վեր է խոյանում 40 մետրանոց հու շասյունը, որպես անշի րիմ նա հատակների հավերժ կենդանի հու շարձան, որպես հայ ժողովրդի վերածննդի պայծառ խորհրդանիշ։ Հայաստանի Հանրային Ռադիո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *