Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղաս պանությունը, ցեղաս պանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից ու փոփոխություն կատարել Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում:

Ստամբուլի «Ակօս»-ի փոխանցմամբ՝ Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որ հայ ժողովրդի ապրած Մեծ եղեռնը կոչվի

իրական անունով: «Մեծ հան ցագործությունը պետք է ճանաչվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, ու Հայոց ցեղասպանությունից տուժածները 106 տարի հետո պետք է հասնեն արդարության»,- նշվում է նախագծի մեջ:

Փայլանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնել հնարավոր է միայն Թուրքիայում: «Հայոց ցեղասպ անությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և ցեղաս պանության հարցում արդարությունը հնարավոր է միայն այս հողերի վրա:

Եթե Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպ անության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն մյուս պետությունների խորհրդարանները: 106 տարի է՝ ժխտվում է Հայոց ցեղասպ անությունը, և այդ պատճառով այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա է շարունակում մնալ»,- նշել էր Փայլանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *