Goodblog.am-ը գրում է. «Մինչ խոսքս սկսելը, նախ անկե ղծ ցանկանում եմ իմ մեծ շնորհավորանքը հայտնել ամբողջ հայ ժողովրդին ու հատուկ շնորհակալությունս պարոն Բայդենին։ Հայերը գիտեն, թե ես որքան նուրբ եմ վերաբերվում յուրաքանչյուր հարցի, որը կապված է իրենց հետ ու չանդարադառնալ այս պատմական իրադարձությանը իմ կողմից սխ ալ կլիներ։ Ես մի քանի շատ կարևոր խոսք ունեմ ասել թե հայերին, թե թուրքերին,

ինչպես նաև մեր նախագահին և Ջո Բայդենին։
Ինչպես գիտեք Ռուսաստանը շատ տարիներ առաջ է պաշ տոնապես ճանաչել հայոց ցեղաս պանությունը, ավելի շուտ քան շատ և շատ երկներ ու բնականաբար և այդ թվում ԱՄՆ-ն։ Բայց , հետաքրքիր մի բան եմ նկատել ։ Մենք, թեպետ և վաղուց ենք ճանչել, սակայն չգիտես ինչու ամերիկացիներն են ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ ուղերձով հանդես գալիս և խոսում այդ ող բերգության մասին։ Այժմ կասեք թե դա երևի

Ամերիակյի հայ համայնքի շնորհնքն է բացառապես, քանզի այնտեղ հայերը շատ են։ Իմ խորին հարգանքը տածելով ամերիկաբնակ հայերի նկատմամբ, որոնց ես իսկապես շատ եմ հարգում ու գիտեմ՝ ինչ մեծ շնորհքի տեր մարդիկ են, բայց եկեք ճիշտը խոսենք։ Որտեղ են ամենաշատ հայերը բնակվում աշխարհում։ Ոչ ամերիկայում, և ոչ էլ անգամ Հայսատանում։ Այո, Ռուսաստանն է այն երկիրը, որտեղ բնակվում են թվով ամենաշատ

հայերը, նրանց թիվը հասնում է միքանի միլիոնի և ուզում եք ասել, որ հայկական համայնքը Ռուսաստանում քիչ է, կամ պակաս ազդեցի՞կ։
Դե իհարկե ոչ։ Ես շատ լավ գիտեմ մեր երկրում ապրող հայերին։ Նրանց մեծ մասը տաղանդաշատ և աշխատավոր մարդիկ են, էլ չասեմ շոուբիզնեսի մասին, ինձանից լավ գիտեք, թե ինչքան շատ են հայերն այնտեղ, ռուսասկան հեռուսատատեսությունը

կարելի է ասել հայերի տիրպետության տակ է, չհաշված քաղաքական հաղորդումերը, թեպետ այնտեղ էլ հայերը պակաս ակտիվ չեն։ Սակայն չգիտես ինչու մեր նախագահը ոչ մի հատուկ ուղերձով չի դիմում։ Կարծում եմ, որ այստեղ լրիվ այլ հարցեր են և այս պահին չեմ ուզում խորանալ քաղաքական հարցերի շուրջ, միայն կասեմ, որ ես շատ կուզեի այդ հարցում նմանվեինք

ամերիկացիներին։ Ես անկե ղծորեն ամաչում եմ դրա համար ու շատ կուզենայի, որ մեր մոտ էլ նման կանոն լիներ։ Պարոն Բայդենին կուզենայի ասել, որ իսկապես գնահատելի մեծ քայլ եք արել, որի համար անձամբ եմ Ձեզ շնորհակալ, ԱՄՆ-գերազանցեց մեզ։ Բարեկամ հայ ժողորդին էլ

կուզենամ ևս 1 անգամ իմ անկե ղծ և ջերմ շնորհավորանքները հղել, դուք հաղթեցիք, արդարությունը հաղթեց։ Իսկ պարոն Էրդողնին ու թուրք ժողովրդին կուզենամ խորհուրդ տալ, որ շատ չնե ղվեմ , չզա յրանան, և փորձեն հեռատես լինել։ Հավատացեք, որ սա արվում է առաջին հերթին հենց ձեզ համար։ Մինչև չհաշտվեք իրականության հետ, մինչև չառե րեսվեք պատմության, լուսավոր ապագա չեք կարող ունենալ։

Добавить комментарий