Արամ Գեվորգյանը գրում է. Պատմեմ ձեզ Վազգեն Սարգսյանի հայտի G500-ի պատմությունը, որի շուրջ շատ գեղեցիկ միֆերն են հյուսվել։ Իրականությունը ոչ պակաս գեղեցիկ է։ Շատ է տարածվում, որ մեքենան որպես նվեր 1990 թ-ին Վազգենին է հան ձնել Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը, որը հետո Վազգենը վաճառել է վրաց բիզնեսմենին՝ տա նկի դիմաց։ Սակայն դա իրականությանը չի

համապատասխանում։ Իրականությունը սա է. 1992 թ-ին սա նվեր է եկել Աթենքից` հայազգի գործարար Վարուժան Գնունուց։ 1988 թվականին նա զե նքի առումով շատ օգտակար է եղել Վազգենին։ Երբ 1992 թվականին Գնունին եկել է Հայաստան, Վազգենը հանդիպման է գնացել պաշ տոնական մեքենայով։ Վարուժան Գնունին հարցրել է՝ «Ո՞նց, Վազգեն, դու անձնական մեքենա չունե՞ս», Վազգենն էլ ասել է`

«Չէ, ինչ եմ անում, էդ մեքենայի գումարով զե նք կառնեմ»։ Վարուժանը գնում է Աթենք, և այս մեքենան նվեր ուղարկում Սպարապետին։ Վերջինս այս մեքենան վարում է և՛ որպես պաշ տպանության նախարար և՛ սրանով զե նք էր տանում դի րքեր։
Սրանով Վազգենը մի ամբողջ պատմություն է անցել։
Տարիներ անց Վազգեն Սարգսյանը մեքենան նվիրում է եղբորը՝ Արմենին։ Վազգենի մա հից հետո եղբայրը որոշում է նվերը թանգարանում կանգնեցնել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *